Հա

Քաղաքական

07/07/2019 - 10:50

«ԱՄՆ-ի՝ Միջուկային գործարքից դուրս գալը սխալ քայլ էր». Թուլսի Գաբարդ

ԱՄՆ-ի 2020 թւականի նախագահական ընտրութիւնների թեկնածու Թուլսի Գաբարդն ԱՄՆ-ի՝ Իրանի հետ Միջուկային գործարքից դուրս գալը սխալ քայլ է որակել:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի 2020 թւականի նախագահական ընտրութիւնների թեկնածու Թուլսի Գաբարդն ԱՄՆ-ի՝ Իրանի հետ Միջուկային գործարքից դուրս գալը սխալ քայլ է որակել:

«Միջուկային համաձայնագրի առկայութիւնը դրա բացակայութիւնից աւելի լաւ էր»,- այս մասին «BBC»-ի հետ զրոյցում ասել է Գաբարդը:

Գաբարդը խիստ քննադատութեան է ենթարկել Դոնալդ Թրամփի՝ Միջուկային գործարքից դուրս գալու որոշումը եւ նրա կիրառած հակաիրանական քաղաքականութիւնը:

«ԱՄՆ-ի՝ Միջուկային գործարքից դուրս գալու որոշումը սխալ քայլ էր: Հնարաւոր էր աւելի լաւ գործարք, սակայն, ներկայ պայմաններում դրա առկայութիւնը բացակայութիւնից աւելի լաւ էր»,- շեշտել է Գաբարդը:

Ըստ Գաբարդի՝ Միջուկային համապարփակ համաձայնագիրը կանխում էր պատերազմի հնարաւորութիւնը, իսկ դրա չեղարկումն օրեցօր աւելի է մեծացրել պատերազմի հաւանականութիւնը:

ԱՄՆ 2020 թւականի նախագահական ընտրութիւնների թեկնածուն, ԱՄՆ տարածաշրջանային բազաների պաշտպանութեան պատրւակով, Սպիտակ տան՝ Մերձաւոր Արեւելք զինուժ գործուղելու որոշումը դիտարկում է տարածաշրջամում էսկալացիայի աւելացման համատեքստում, ինչը կարող է անդառնալի հետեւանքների յանգեցնել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։