Հա

Քաղաքական

07/07/2019 - 11:10

«Իրանի դէմ Թրամփի քայլերը սադրիչ են». Սանդերս

Դեմոկրտական կուսակցութիւնից ԱՄՆ-ի 2020 թւականի նախագահական ընտրութիւնների թեկնածուներից մէկը՝ Բերնի Սանդերսն Իրանի դէմ նախագահ Թրամփի քայլերը «սադրիչ» է որակել:

«alikonline.ir» - Դեմոկրտական կուսակցութիւնից ԱՄՆ-ի 2020 թւականի նախագահական ընտրութիւնների թեկնածուներից մէկը՝ Բերնի Սանդերսն Իրանի դէմ նախագահ Թրամփի քայլերը «սադրիչ» է որակել: Այս մասին նա յայտարարել է յուլիսի 6-ին կայացած իր նախընտրական հաւաքներից մէկի ընթացքում. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Միացեալ Նահանգների նախագահն առաջին իսկ օրւանից ատում էր Իրանը, իսկ Իրան դէմ նրա քայլերը սադրիչ են»,- յայտարարել է նա՝ յաւելելով, որ Թրամփը պաշտօնավարման առաջին իսկ օրից սպառնում է Իրանին:

«Մենք չենք ասում, որ Իրանը ժողովրդավարութեան հետ կապւած խնդիրներ չունի, բայց երբ նայում ենք Սաուդական Արաբիային, տեսնում ենք սարսափելի մի բռնապետութիւն, որը չի հանդուրժում իր քաղաքացիների բողոքը, եւ խոշտանգումների է ենթարկում ժողովրդավարութեան համար պայքարող քաղաքացիներին»,- ասել է նա՝ նշելով, որ ԱՄՆ-ը ներքաշւած է Եմէն դէմ սարսափելի մի պատերազմում:

«Եմէնը ժամանակակից աշխարհում ամենաղէտալի հումանիտար վիճակում է գտնւում: Ենթադրւում է, որ եթէ պատերազմը չաւարտւի, մինչ տարեվերջ աւելի քան 100 հազար մարդ, այդ թւում՝ երեխաներ կը մահանան, իսկ միլիոնաւոր մարդիկ էլ կը ոչնչացւեն սովից»,- ասել է Սանդերսը՝ յիշեցնելով, որ այս պատերազմը սկսւել է Սաուդական Արաբիայի բռնապետ, Թրամփի մերձաւոր բարեկամ, Մուհամմեդ բին Սալմանի կողմից:

Ամերկացի սենատորը յայտարարել է, որ ջանք չի խնայելու Իրանի հետ հնարաւոր պատերազմը կանխելու համար, քանի որ այդ պատերազմը շատ աւելի սարսափելի է լինելու, քան Իրաքի դէմ պատերազմը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։