Հա

Քաղաքական

08/07/2019 - 11:40

«ԱՄՆ-ում բրիտանացի դեսպանն իր պարտականութիւնները վատ է կատարում». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դերոքն իր պարտականութիւնները վատ է կատարում:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դերոքն իր պարտականութիւնները վատ է կատարում: Փոխանցում է «News.am»-ը՝ ՏԱՍՍ-ին յղումով:

Նրա խօսքով՝ Դերոքը «Միացեալ Թագավորութեանը վատ է ծառայել»: «Մենք այդ մարդուն չենք համակրում»,- կիրակի Նիւ Ջերսի նահանգում լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը՝ յաւելելով. «Ես կարող էի նրա մասին ինչ-որ բան ասել, բայց ժամանակ չեմ վատնի»:

Շաբաթ բրիտանական «Daily Mail» պարբերականը բրիտանական ԱԳՆ-ի համար Դերոքի հաղորդագրութիւններից հատւածներ էր հրապարակել: Դրանցում դիւանագէտը Թրամփի վարչակազմին անւանում է ոչ բանիմաց եւ անօգնական: Թրամփը լրագրողներին ասել է, ար այդ յօդւածը անձամբ չի կարդացել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։