Հա

Քաղաքական

09/07/2019 - 09:50

ԵՄ-ի ԱԳ նախարարները յուլիսի 15-ի պլանային հանդիպման ընթացքում կը քննարկեն Իրանի միջուկային գործունէութիւնը

Արտաքին գործերի նախարարութիւնների ղեկավարների մակարդակով Եւրոմիութեան խորհրդի՝ յուլիսի 15-ին Բրիւսէլում կայանալիք պլանային նիստում կը քննարկւի Իրանի միջուկային գործունէութիւնը` ներառեալ նրա կողմից ուրանի՝ 3.67 տոկոսից բարձր մակարդակի հարստացումը:

«alikonline.ir» - Արտաքին գործերի նախարարութիւնների ղեկավարների մակարդակով Եւրոմիութեան խորհրդի՝ յուլիսի 15-ին Բրիւսէլում կայանալիք պլանային նիստում կը քննարկւի Իրանի միջուկային գործունէութիւնը` ներառեալ նրա կողմից ուրանի՝ 3.67 տոկոսից բարձր մակարդակի հարստացումը: Այդ մասին հաղորդել է Եւրոմիութեան արտաքին քաղաքական ծառայութեան պաշտօնական ներկայացուցիչ Մայա Կոսեանչիչը յուլիսի 8-ին Եւրոյանձնաժողովում կայացած ճեպազրոյցում: Ըստ «Yerkir.am»-ի՝ տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

Նա նաեւ նշել է, որ ԵՄ-ն «մշտական շփման մէջ է ԳՀՀՊ-ի (Իրանի միջուկային ծրագրի շուրջը Գործողութիւնների համատեղ համապարփակ պլան) մասնակիցների հետ այդ գործարքի շրջանակներում հետագայ քայլերի վերաբերեալ, ներառեալ ԳՀՀՊ-ի Համատեղ յանձնաժողովի նիստի անցկացումը նախարարների մակարդակով, բայց այդ հանդիպման օրն առայժմ նշանակւած չէ»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։