Հա

Քաղաքական

10/07/2019 - 08:40

«ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութեանը». Տուսկը` Բաքւում

ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանութեանը, անկախութեանը եւ տարածքային ամբողջականութեանը: Այդ մասին Բաքւում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից յետոյ յայտարարել է Եւրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

«alikonline.ir» - ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանութեանը, անկախութեանը եւ տարածքային ամբողջականութեանը: Այդ մասին Բաքւում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից յետոյ յայտարարել է Եւրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը՝ «Report»-ին յղումով:

«Ադրբեջանը իւրայատուկ է: Դուք համատեղում էք աւանդոյթները եւ ժամանակակիցը: Դուք այսօրւայ բարդ աշխարհաքաղաքական լանդշաֆտի պայմաններում նայում էք ինչպէս Արեւելքին, այնպէս էլ Արեւմուտքին` շնորհիւ ձեր ռազմավարական դիրքի: Եւ, ինչպէս արդէն ասել եմ, ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանութեանը, անկախութեանը եւ տարածքային ամբողջականութեանը»,- յայտարարել է Տուսկը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտութեանը, եւրոպացի պաշտօնեան նշել է, որ Ղարաբաղեան հիմնախնդիրը կարգաւորման մէկ տարբերակ ունի միայն. «Խօսելով տարածաշրջանում կայունութեան մասին՝ մենք նախագահ Ալիեւի հետ քննարկել ենք նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հարցը: Ռազմական լուծում չկայ, միայն քաղաքական կարգաւորում՝ միջազգային իրաւունքի եւ սկզբունքների համաձայն»,- ասել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։