Հա

Քաղաքական

10/07/2019 - 09:00

Միջուկային գործարքի եւրոպական կողմերը համատեղ յանձնաժողովի շտապ նիստի գումարման կոչ են արել

Միջուկային համապարփակ համաձայնագրի եւրոպական կողմերը՝ Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան «խորին անհանգստութիւն» են յայտնել Իրանի՝ ուրանի հարստացման նորմերը գերազանցելու որոշման առիթով, եւ Միջուկային գործարքի համատեղ յանձնաժողովի շտապ նիստի գումարման կոչ են արել:

«alikonline.ir» - Միջուկային համապարփակ համաձայնագրի եւրոպական կողմերը՝ Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան «խորին անհանգստութիւն» են յայտնել Իրանի՝ ուրանի հարստացման նորմերը գերազանցելու որոշման առիթով, եւ Միջուկային գործարքի համատեղ յանձնաժողովի շտապ նիստի գումարման կոչ են արել: Փոխանցում է «BBC»-ն:

Ֆրանսիան, գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ ԵՄ-ը հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ, որում ասւում է, որ Իրանը չի կատարում համաձայնագրով ստանձնած իր պարտաւորութիւնները:

Ըստ նրանց՝ Իրանը պէտք է վերադառնայ համաձայանագրի պահանջների կատարմանը:

Եւրոպական կողմը պահանջել է Միջուկային համապարփակ համաձայնագրի համատեղ յանձնաժողովի շտապ նիստ հրաւիրել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։