Հա

Քաղաքական

10/07/2019 - 09:10

«#B_Team-ը խաբել է Թրամփին պատրանքներով». Զարիֆ

Միջուկային համապարփակ համաձայնագիրը չեղարկելու նպատակով, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջան Բոլթոնը եւ Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանեահուն խաբել են Դոնալդ Թրամփին:

«alikonline.ir» - Միջուկային համապարփակ համաձայնագիրը չեղարկելու նպատակով, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջան Բոլթոնը եւ Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանեահուն խաբել են Դոնալդ Թրամփին: Այս մասին «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«2005 թւականին Բոլթոնը եւ Նեթանեահուն պնդում էին ուրանի զրոյական հարստացման մասին, եւ այդպիսով նրանք վերացրեցին Փարիզի գործարքը՝ Իրանի եւ եւրոպական երեք երկրների միջեւ: Իսկ արդիւնքը՞. մինչ 2012 թւականը, Իրանն ուրանի հարստացման ծաւալներն աւելացրեց 100 տոկոսով:

Այժմ նոյն պատրանքով, եւ Միջուկային գործարքը վերացնելու նպատակով, խաբել են Դոնալդ Թրամփին: #B_Team-ը դասեր չի քաղել: Բայց աշխարհին անհրաժեշտ է դասեր քաղել»,- գրել է Զարիֆը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։