Հա

Քաղաքական

10/07/2019 - 09:20

«Թուրքիայի մի խումբ քաղաքացիներ խորհրդարանից պահանջում են հակազդել Հայոց Ցեղասպանութեան բանաձեւերի ընդունմանը»

Թուրքիայի մի խումբ քաղաքացիներ դիմում են ներկայացրել խորհրդարան եւ պահանջել պատասխան տալ տարբեր երկրների խորհրդարաններում Հայոց Ցեղասպանութեան մասին բանաձեւերի ընդունմանը։

«alikonline.ir» - Թուրքիայի մի խումբ քաղաքացիներ դիմում են ներկայացրել խորհրդարան եւ պահանջել պատասխան տալ տարբեր երկրների խորհրդարաններում Հայոց Ցեղասպանութեան մասին բանաձեւերի ընդունմանը։ Գրում է «Ermenihaber.am»-ը՝ յղում անելով«Milliyet»-ին:

Խորհրդարանից պահանջւել է «գործի անցնել, քանի որ թուրք քաղաքացիները «անպաշտպան են մնացել՝ ենթարկւելով ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումների»:

Ըստ թուրքական աղբիւրի՝ խորհրդարան ներկայացւած դիմումի մէջ ներառւած են մի քանի կէտեր։

Կէտերից մէկում ասւում է, որ Ցեղասպանութեան մասին բանաձեւերի ընդունումով «թիրախաւորւում է թուրք ժողովուրդը, ինչպէս նաեւ առհասարակ Ցեղասպանութիւն չընդունողները»։ 

Միւս կէտում ասւում է, որ նշեալ բանաձեւերով խախտւում են Թուրքիայի քաղաքացիների իրաւունքները, յաւելելով, որ Հայոց Ցեղասպանութեան մասին բանաձեւերն ուղղակիօրէն «թիրախաւորում են խօսքի եւ մտքի ազատութիւնը»: 

Այդ կէտում ասւում է նաեւ, որ այդ բանաձեւերը անտեսում են «օսմանեան ժողովուրդների», մասնաւորապէս «թուրք ժողովրդի կոտորածները նախորդ դարում», շեղւում են ընդհանուր ցաւի գաղափարից՝ թիրախաւորելով թուրքերին եւ Թուրքիայի քաղաքացիներին»:

Երրորդ կէտում ասւում է, որ Թուրքիայի խորհրդարանը մինչ օրս համաչափ պատասխան չի տւել Իտալիայի, Ֆրանսիայի խորհրդարանների՝ Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող որոշումներին: 

Դիմումը ներկայացրած քաղաքացիները Թուրքիայի իշխանութիւններից պահանջել են յստակ քայլեր ձեռնարկել այս հարցի շուրջ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։