Հա

Քաղաքական

11/07/2019 - 08:30

Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանն աջակցում է ԱՄՆ նախագահի 4 թեկնածու

Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանն աջակցում է ԱՄՆ նախագահի 4 թեկնածու:

«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանն աջակցում է ԱՄՆ նախագահի 4 թեկնածու: Տեղեկացնում է «Tert.am»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի ֆէյսբութեան էջը:

ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Դեմոկրատական կուսակցութեան անդամ Էմի Քլոբուշարդը, որը մտել է նախագահական մրցավազքի մէջ, դարձել է չորրորդ սենատորը, որը միացել է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւին»:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը եւ Գաս Բիլիրակիսը 2019 թւականի մարտին ներկայացրել են ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ զոհերի յիշատակը յարգելու վերաբերեալ նոր բանաձեւ:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբարդը, որը նոյնպէս առաջադրւել է 2020 թւականի նախագահական ընտրութիւններին, կոչ է արել ԱՄՆ իշխանութիւններին վերանայել իր դիրքորոշումը Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ համապատասխան բանաձեւ ընդունելու վերաբերեալ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։