Հա

Քաղաքական

11/07/2019 - 08:50

Զարիֆը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի խորհրդականի հետ

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը երէկ՝ յուլիսի 10-ին հանդիպել է դիւանագիտական հարցերով Ֆրանսիայի նախագահի խորհրդական Էմանուէլ Բոնի հետ:

«alikonline.ir»- ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը երէկ՝ յուլիսի 10-ին հանդիպել է դիւանագիտական հարցերով Ֆրանսիայի նախագահի խորհրդական Էմանուէլ Բոնի հետ: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ յարաբերութիւններին, տարածաշրջանային եւ միջազգային իրադարձութիւններին վերաբերող մի շարք հարցեր:

Նշենք, որ աւելի վաղ, Էմանուէլ Բոնը հանդիպել էր նաեւ Իրանի ազգային անվտանգութեան գերագոյն խորհուրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:

Հնադիպման ընթացքում Շամխանին քննարդատել էր ԵՄ երկրներին՝ Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների իրականացման հարցում անգործութեան, եւ Միջուկային գործարքի նկատմամբ ԱՄՆ-ի ապակառուցողական քաղաքականութեանը հակազդելու ոչ բաւարար վճռականութեան մէջ:

Նա կոչ է արել Եւրոպային ներկայանալ ԱՄՆ-ի դէմ եւ թոյլ չտալ, որ դրա ինքնիշխանութիւնը դառնայ Վաշինգտոնի միակողմիանի քաղաքականութեան պատանդը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։