Հա

Քաղաքական

11/07/2019 - 09:10

«Հայաստանի հետ յարաբերութիւնների ընդլայնումը Իրանի սկզբունքային քաղաքականութիւնն է». Ռոհանին՝ Փաշինեանի հետ հեռախօսազրոյցի ժամանակ

Իրանը պատրաստ է բոլոր բնագաւառներում ամրապնդել իր յարաբերութիւները Հայաստանի հետ, որպէս բարեկամ երկիր: Այս մասին երէկ՝ յուլիսի 10-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ հեռախօսազրոյցի ժամանակ ասել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Իրանը պատրաստ է բոլոր բնագաւառներում ամրապնդել իր յարաբերութիւները Հայաստանի հետ, որպէս բարեկամ երկիր: Այս մասին երէկ՝ յուլիսի 10-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ հեռախօսազրոյցի ժամանակ ասել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցութեանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք գոհունակութեամբ յիշատակւել է վերջերս Թեհրանում կայացած Հայ-իրանական միջկառավարական յանձնաժողովի հերթական նիստը: Նշւել է ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների իրագործման կարեւորութիւնը:

Կողմերը քննարկել են նաեւ Իրան-ԵԱՏՄ համագործակցութեան զարգացման հեռանկարները, ինչպէս նաեւ մտքեր փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների շուրջ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։