Հա

Քաղաքական

14/07/2019 - 08:40

Սլուցկին մեկնաբանել է Թուրքիա «S-400»-ի մատակարարումը

Առաջիկայում ռուսական «S-400» զենիթահրթիռային համակարգերը կը մատակարարւեն ոչ միայն Թուրքիա, այլ նաեւ տարածաշրջանի այլ երկրներ, յայտարարել է Պետդումայի` միջազգային հարցերով յանձնաժողովի նախագահ Լէոնիդ Սլուցկին:

«alikonline.ir» - Առաջիկայում ռուսական «S-400» զենիթահրթիռային համակարգերը կը մատակարարւեն ոչ միայն Թուրքիա, այլ նաեւ տարածաշրջանի այլ երկրներ, յայտարարել է Պետդումայի` միջազգային հարցերով յանձնաժողովի նախագահ Լէոնիդ Սլուցկին: Այս մասին ըստ «Yerkir.am»-ի՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Թուրքիան առաջին ծիծեռնակն է: Տարածաշրջանում անպայման կը յայտնւեն «S-400»-եր, մենք սերտ կը համագործակցենք նաեւ այլ երկրների հետ` հետզհետէ աւելացնելով այս ուղղութեամբ գործակցութիւնը: Կան կարեւոր երկրներ, որոնք նոյնպէս ունեն այս համակարգերի պահանջը, եւ մենք անպայման կը բաւարարենք այդ պահանջը»,- ասել է Սլուցկին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։