Հա

Քաղաքական

14/07/2019 - 08:50

ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների մասին կը յայտարարի յաջորդ շաբաթ

«Bloomberg» գործակալութիւնը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների մասին կը յայտարարի յաջորդ շաբաթւայ ընթացքում:

«alikonline.ir» - «Bloomberg» գործակալութիւնը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների մասին կը յայտարարի յաջորդ շաբաթւայ ընթացքում: Թուրքական կողմը, չնայած Միացյեալ Նահանգների զգուշացումներին, ձեռք է բերել ռուսական «S-400» զենիթահրթիռային համակարգերը: Այս մասին յայտնում է «Tert.am»-ը:

Յիշեցնենք, որ յուլիսի 12-ին ռուսական «S-400» համակարգերի առաջին խմբաքանակը յանձնւել էր Անկարային: ԱՄՆ մի խումբ սենատորներ կոչ են արել նախագահ Դոնալդ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ` ռուսական «S-400»-ների մատակարարման մեկնարկի առնչութեամբ:

Աւելի վաղ Թուրքիայի պաշտպանութեան նախարար Հուլուսի Աքարը նշել էր, որ «S-400» համակարգերի ձեռքբերումը ոչ թէ նախապատւութիւն էր, այլ անհրաժեշտութիւն, քանի որ օդային պաշտպանութեան տեսանկիւնից Թուրքիան խոցելի է:

 

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։