Հա

Քաղաքական

15/07/2019 - 12:50

«Թրամփը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց կը կիրառի ըստ օրէնքների». Պոմպէօ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէօն «S-400»-ներ պատճառով առաջացած ճգնաժամի վերաբերեալ արած յայտարարութիւնում նշել է, որ վստահ է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կը կիրառի՝ օրէնքների վրայ յենւելով:

«alikonline.ir» - ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէօն «S-400»-ներ պատճառով առաջացած ճգնաժամի վերաբերեալ արած յայտարարութիւնում նշել է, որ վստահ է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կը կիրառի՝ օրէնքների վրայ յենւելով: Հաղորդում է «Yerkir.am»-ը՝ թուրքական «Haberler.com» կայքին յղումով:

Պոմպէօն նաեւ յայտարարել է, որ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելը անհրաժեշտութիւն է, իսկ օրէնք ասելով նկատի ունի «Ամերիկայի հակառակորդների դէմ պատժամիջոցների կիրառման մասին» օրէնքը (CAATSA), որը ԱՄՆ-ը կիրառում է մի շարք երկրների դէմ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։