Հա

Քաղաքական

16/07/2019 - 09:00

ՄԱԿ-ին մտահոգում է Նիւ Եօրքում Զարիֆի տեղաշարժի սահմանափակումը

ՄԱԿ-ին մտահոգում է Նիւ Եօրքում Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի տեղաշարժի սահմանափակումը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի մամուլի խօսնակ Ֆարհան Հաղը:

«alikonline.ir» - ՄԱԿ-ին մտահոգում է Նիւ Եօրքում Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի տեղաշարժի սահմանափակումը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի մամուլի խօսնակ Ֆարհան Հաղը. հաղորդում է «BBC»-ն:

Ֆարհան Հաղը տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի քարտուղարութիւնն իր մտահոգութիւնն է փոխանցել ամերիկեան կողմին՝ այս որոշման կապակցութեամբ, եւ խնդիրը քննարկում է ամերիկացի եւ իրանցի դիւանագէտների հետ:

Նշենք, որ այն բանից յետոյ, երբ ԱՄՆ-ը սպառնաց պատժամիջոցներ սահմանել Զարիֆի նկատմամբ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէօն յայտարարեց, որ Վաշինգտոնը նրան թոյլ է տւել Նիւ Եօրք մեկնել՝ մասնակցելու ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական խորհրդի ամենամեայ նստաշրջանին, սակայն արգելել է դուրս գալ Միդթաունում ՄԱԿ-ում Իրանի առաքելութեան 6 բլոկերի սահմաններից:

Յիեցնենք, որ ԱՄՆ-ը՝ որպէս ՄԱԿ-ին ընդունող երկիր, համաձայնութիւն ունի ՄԱԿ-ի գործերով արտասահմանցի դիւանագէտներին վիզա տրամադրելու մասին եւ միայն հազւադէպ դէպքերում է նրանց մերժում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։