Հա

Քաղաքական

16/07/2019 - 10:20

Նեթանեահուին չի բաւարարում Իրանի գործողութիւնների կապակցութեամբ ԵՄ արձագանքը

Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանեահուին չի բաւարարում Միջուկային համաձայնագրով ամրագրւած իր պարտաւորութիւնների կրճատման մասին Թեհրանի վերջին յայտարարութիւնների եւ գործողութիւնների կապակցութեամբ ԵՄ արձագանքը: Նա դժգոհ է Եւրոմիութիւնից:

«alikonline.ir» - Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանեահուին չի բաւարարում Միջուկային համաձայնագրով ամրագրւած իր պարտաւորութիւնների կրճատման մասին Թեհրանի վերջին յայտարարութիւնների եւ գործողութիւնների կապակցութեամբ ԵՄ արձագանքը: Նա դժգոհ է Եւրոմիութիւնից. հաղորդում է «Reuters»-ը:

«Դա ինձ յիշեցնում է 1930-ական թւականների եւրոպական խաղաղարարութեան մասին: Կարծես Եւրոպայում կան մարդիկ, ովքեր չեն արթնանայ, քանի դեռ իրանական միջուկային հրթիռը վայրէջք չի կատարել եւրոպական հողի վրայ: Սակայն այդ ժամանակ արդէն ուշ կը լինի»,- յայտարարել է Նեթանեահուն:

Յիշեցենք, որ նախօրէին ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին յայտարարել էր, որ Միջուկային գործարքի եւրոպական կողմը չի կարծում, որ համաձայնագրով ամրագրւած իր պարտաւորութիւնների կրճատման մասին Թեհրանի վերջին գործողությունները համաձայանգրի էական խախտում է, եւ մտադիր չեն վէճի կարգաւորման մեխանիզմ թողարկել:

Վերոնշեալ մեխանիզմը ենթադրում է, որ Միջուկային համապարփակ համաձայնագրի հնարաւոր խախտումները պէտք է վերացւեն դրանց ակտիւացումից 65 օրւայ ընթացքում: Դրանից յետոյ խնդիրը պէտք է քննարկւի ՄԱԿ-ի Անվտանգությեան խորհրդի կողմից՝ պատժամիջոցների հնարաւոր վերսկսման համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։