Հա

Քաղաքական

17/07/2019 - 08:40

Դեմոկրատական կոնգրեսականները փորձում են ԱՄՆ-ին Միջուկային գորխարք վերադարձնել

Դեմոկրատական մի խում կոնգրեսականներ փորձում են ԱՄՆ-ին Միջուկային համապարփակ համաձայնագիր վերադարձնել՝ նւազեցնելով Իրանի հետ լարւածութիւնը:

«alikonline.ir» - Դեմոկրատական մի խում կոնգրեսականներ փորձում են ԱՄՆ-ին Միջուկային համապարփակ համաձայնագիր վերադարձնել՝ նւազեցնելով Իրանի հետ լարւածութիւնը:

Նախաձեռնութեան առանցքային դէմքերից մէկը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Բարբարա Լին  «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է. «Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանի որոշում կայացրեց դուրս գալ Իրանի հետ Միջուկային գործարքից, փաստօրէն խախտեց միջազգային համաձայնագիրը, որը, ի վերջոյ, յանգեցրեց Միացեալ Նահանգների եւ նրա գործընկերների մեկուսացմանը:

Այսօր՝ չորեքշաբթի, ես եւ դեմոկրատական մի խումբ կոնգեսականներ, ներառեալ՝ Դէյւիդ Փրայսի եւ Ջոն Շակովսկիի, հանդէս ենք եկել օրէնսդրական նախաձեռնութեամբ, որը շեշտում է Թրամփի՝ Իրանի հետ Միջուկային գործարք վերադառնալու անհրաժեշտութիւնը:

Անցեալ 18 տարիների ընթացքում ԱՄՆ-ն անվերջ թւացող մի քանի պատերազմների պատճառ է դարձել, եւ մենք թոյլ չենք տայ, որ Թրամփն իր ագրեսիւ քաղաքականութեամբ, կրկին ԱՄՆ-ին Մերձաւոր Արեւելքում վտանգաւոր եւ ապարդիւն պատերազմի մէջ ներքաշի:

Հասել է ժամանակը, որպէսզի բարձրաձայնենք «Ո՛չ անվերջ պատերազմներին» մեր պահանջի մասին, եւ աջակցենք խաղաղութեան կայացման եւ պատերազմի դէմ պայքարի հարցում Կոնգրեսի դիրքորոշմանը»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։