Հա

Քաղաքական

17/07/2019 - 13:20

Բորիս Ջոնսոնը չի աջակցի Իրանի ուղղութեամբ ԱՄՆ-ի ռազմական հարւածները

Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու Բորիս Ջոնսոնը չի աջակցի Իրանի ուղղութեամբ ԱՄՆ-ի ռազմական հարւածները:

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու Բորիս Ջոնսոնը չի աջակցի Իրանի ուղղութեամբ ԱՄՆ-ի ռազմական հարւածները: Հաղորդում է «Business Insider»-ը:

Ելոյթ ունենալով դեբատների ժամանակ՝ Ջոնսոնն ասել է, որ արեւմտեան վարչակազմերը պէտք է կենտրոնանան դիւանագիտական լուծումների վրայ, որպէսզի Իրանին թոյլ չտան միջուկային զէնք ստեղծել:

«Անկեղծ կը լինեմ ձեզ հետ: Եթէ դուք ասէք, որ Իրանի հետ պատերազմն այժմ խելամիտ տարբերակ է մեզ համար, ապա ես դրան չեմ հաւատայ: Դիւանագիտութիւնը պէտք է ամենալաւ միջոցը լինի: Եթէ հարցնէք՝ կաջակցեմ արդեօք Իրանի դէմ ռազմական գործողութիւնները, ապա իմ պատասխանը բացասական կը լինի»,- ասել է Ջոնսոնը:

Միւս թեկնածուն՝ երկրի ԱԳՆ ղեկավար Ջերեմի Հանթը համաձայնել է Ջոնսոնի հետ՝ զգուշացնելով, որ տարածաշրջանում «պատահական պատերազմի» ռիսկ կայ:   

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։