Print this page
17/07/2019 - 13:30

Զախարովան կարծում է, որ Վրաստանը կորցրել է ինքն իրեն

ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Կոմսոմոլսկայա պրաւդա» ռադիոկայանի հետ զրոյցում յայտարարել է, որ վրացական հանրութիւնը պէտք է երկրում հակառուսական ելոյթների ֆոնին համախմբւի եւ պետական ու հանրային մակարդակով ստեղծւած իրավիճակի շուրջ «ազնիւ զրոյց» սկսի:

«alikonline.ir» - ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Կոմսոմոլսկայա պրաւդա» ռադիոկայանի հետ զրոյցում յայտարարել է, որ վրացական հանրութիւնը պէտք է երկրում հակառուսական ելոյթների ֆոնին համախմբւի եւ պետական ու հանրային մակարդակով ստեղծւած իրավիճակի շուրջ «ազնիւ զրոյց» սկսի: Հաղորդում է «Yerkir.am»-ը:

Խօսելով այն կշատմբանքների մասին, թէ «իրենք կորցրել են Վրաստանը», Զախարովան ասել է հետեւեալը. «Հաւանաբար, եթէ յունիս-յուլիս ամիսների դէպքերը չլինէին, հնարաւոր է՝ ես այդ հարցերի համար պատմական օրինակներ, փաստարկներ բերէի… սակայն այս իրադարձութիւններից յետոյ ուզում եմ ասել. չէ՞ք կարծում, որ Վրաստանն ինքն իրեն է կորցրել»,- ասել է Զախարովան:

Յարակից լուրեր