Հա

Քաղաքական

17/07/2019 - 13:40

«Տարածաշրջանի լարւած իրավիճակն ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականութեան արդիւնքն է». Լաւրով

Մերձաւոր Արեւելքի լարւած իրավիճակն ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականութեան անմիջական արդիւնքն է: Այս մասին ռուսական «Argumenty i Fakty» շաբաթաթերթի հետ զրոյցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը:

«alikonline.ir» - Մերձաւոր Արեւելքի լարւած իրավիճակն ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականութեան անմիջական արդիւնքն է: Այս մասին ռուսական «Argumenty i Fakty» շաբաթաթերթի հետ զրոյցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը:

«ԱՄՆ-ն ուժի ցուցադրմամաբ է զբաղւած, եւ Իրանի դէմ հակաքարոզչութիւն է ծաւալել, փորձելով վարկաբեկել Իրանին` մեղադրելով նրան բոլոր մեղքերի մէջ»,- ասել է Լաւրովը:

Լրագրողի այն դիտարկմանը թէ. «Իրանի հետ յարաբերութիւնները Ռուսաստանի համար ռազմավարական նշանակութիւն ունեն, սակայն Իրանը բազմիցս Իսրայէլի հանդէպ թշնամական յայտարարութիւններ է արել, իսկ այդ թշնամանքը չի սահմանափկւել միայն յայտարարութիւններով: Այդ դէպքում ձեր դիրքորոշումն ինչո՞վ է տարբերւում Եւրոպայի 20-րդ դարի 30-ական թւականների դիրքորոշումից, որը ողջունում էր Ադոլֆ Հիտլէրի հակասովետական քաղաքականութիւնը», Լարւորվը պատասխանել է. «Իրանի եւ Իսրայէլի հետ մեր յարաբերութիւնները նման են Մերձաւոր Արեւելքի միւս երկրների հետ յարաբերութիւններին: ՌԴ արտաքին քաղաքականութիւնը բազմակողմանի է, եւ երբեւէ ուղղւած չի եղել երրորդ կողմի դէմ»:

Նա նշել է, որ տարածաշրջանային գործընկերների հետ քննարկումների ժամանակ, Մոսկւան մշտապէս փորձում է առկայ խնդիրների կարգաւորման համար խաղաղ ելքեր փնտրել՝ բացառելով սպառնալիքի եւ պատերազմի տարբերակը:

Անդրադառնալով ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականութեանը, ՌԴ արտաքին քաղաքականութեան գերատսչութեան ղեկավարն ասել է. «Սա վտանգաւոր իրավիճակ է ստեղծել: Հակամարտութեան բռնկման համար ընդամենը մի կայծ է անհրաժեշտ: Աղէտալի հետեւանքների պատասխանատւութիւնը կրելու է ԱՄՆ-ը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։