Հա

Քաղաքական

18/07/2019 - 10:40

«Հայաստանը Ռուսաստանի առանցքային գործընկերն է Անդրկովկասում». Լաւրով

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Մոսկւայի և Երեւանի միջեւ դինամիկ զարգանում են կրթական, մշակութային, ներդրումային եւ ռազմատեխնիկական կապերը։

«alikonline.ir» - ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Մոսկւայի և Երեւանի միջեւ դինամիկ զարգանում են կրթական, մշակութային, ներդրումային եւ ռազմատեխնիկական կապերը։ Գրում է «Sputnik» Արմենիան:

Հայաստանը Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային գործընկերն է։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովն այս մասին ասել է «Արգումենտի ի Ֆակտի» թերթին տւած հարցազրոյցում` մեկնաբանելով Հայաստանում, Վրաստանում եւ Ուկրայինայում ընթացող գործընթացները։

«Մենք, բնականաբար, անտարբեր չենք Ուկրայինայում, Վրաստանում եւ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, քանի որ խօսքը եղբայրական ժողովուրդների մասին է, որոնց հետ մեզ կապում է փոխյարաբերութիւնների տեւական պատմութիւնը, այդ թւում` մէկ պետութեան մէջ բնակւելը»,- նշել է ՌԴ արտգործնախարարը։

Լաւրովի կարծիքով` ԽՍՀՄ-ի փլուզումից յետոյ Արեւմուտքը հաւատաց, որ «պատմութեան վերջն է» եկել, եւ այժմ իրեն իրաւունք է վերապահել կոպտորեն միջամտել այս կամ այն պետութիւնների գործերին, ղեկավարել ներքաղաքական գործընթացները։ Լաւրովը որպէս նման միջամտութեան օրինակ է նշել Ուկրայինան։

Նախարարի խօսքով` Հայաստանի հարցում իրավիճակն այլ է. Մոսկւան Երեւանի հետ ռազմավարական, դաշնակցային յարաբերութիւններ ունի։

Լաւրովը յիշեցրել է, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է։

Բացի այդ, ինչպէս ասել է նախարարը, երկու երկրների միջեւ դինամիկ զարգանում են կրթական, մշակութային, ներդրումային եւ ռազմատեխնիկական կապերը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։