Հա

Քաղաքական

20/07/2019 - 12:20

Բոլթոնն ասել է` որ դէպքում Վենեզուէլայի դէմ ճնշումները կը դադարեցւեն

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով օգնական Ջան Բոլթոնն ասել է`որն է Վենեզուէլայի դէմ ճնշումը դադարեցնելու պայմանը։

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով օգնական Ջան Բոլթոնն ասել է`որն է Վենեզուէլայի դէմ ճնշումը դադարեցնելու պայմանը։ Այդ մասին նա գրել է իր թւիթերեան էջում: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Բոլթոնի խօսքով` այն կը դադարեցւի, երբ Վենեզուէլայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրաժարական տայ:

«ԱՄՆ-ը չի հանգստանայ, քանի դեռ բռնակալ Մադուրոն չի հեռացել, իսկ կոռումպացւած անձինք չեն դադարեցրել վենեզուէլացիների դէմ չարաշահումները»,- գրել է նա:

Նման յայտարարութիւն Բոլթոնն արել է այն բանից յետոյ, երբ ԱՄՆ-ը հերթական պատժամիջոցները սահմանեց Վենեզուէլայի դէմ (4 անձի դէմ):

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։