Հա

Քաղաքական

21/07/2019 - 08:50

Թուրքիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են ռուսական «S-400» համակարգերի եւ ամերիկեան «F-35» կործանիչների շուրջ ստեղծւած իրավիճակը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չաւուշօղլուն եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէօն հեռախօսային բանակցութիւններ են վարել:

«alikonline.ir» - Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չաւուշօղլուն եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէօն հեռախօսային բանակցութիւններ են վարել: Այս մասին ըստ «Tert.am»-ի՝ յայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալութիւնը՝ վկայակոչելով թուրքական արտաքին քաղաքական գերատեսչութեան աղբիւրին:

«Կողմերը քննարկել են «S-400» ռուսական զենիթահրթիռային համակարգերի մատակարարման շուրջ տիրող իրավիճակը եւ ամերիկեան «F-35» հինգերորդ սերնդի կործանիչների հարցը, ինչպէս նաեւ իրավիճակը սիրիական Մանբիջում եւ Իդլիբում եւ Սիրիայում անվտանգութեան գօտիներ ստեղծելու հարցը»,- յայտնել է աղբիւրը: 

Նշւում է, որ սա գործիչների առաջին շփումն է ռուսական ՀՕՊ համակարգերի մատակարարման մեկնարկից եւ դրան յաջորդած ամերիկեան կողմի յայտարարութիւնից ի վեր, որով Թուրքիան զրկւել է ամերիկեան կործանիչների արտադրութեան ծրագրում իր մասնակցութիւնից:

Ռուսական համակարգերի մատակարարումը Թուրքիա սկսւել է յուլիսի 12-ին:

Յիշեցնենք, որ նախօրէին հաղորդւող տեղեկութեան համաձայն՝ ամերիկեան պատւիրակութիւնը յուլիսի 22-ին կը մեկնի Թուրքիա՝ քննարկելու Սիրիայում անվտանգութեան գօտի ստեղծելու հարցը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։