Հա

Քաղաքական

21/07/2019 - 09:00

Պոմպէօն ամերիկեան լրատւամիջոցների Զարիֆի հետ հարցազրոյցը «վատ որոշում» է անւանել

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէօն ամերիկեան լրատւամիջոցների Զարիֆի հետ հարցազրոյցը «վատ որոշում» է անւանել: Այս մասին նա յայտնել է ամերիկեան «Washington Examiner» շաբաթաթերթի հետ հարցազրոյցում:

«alikonline.ir» - ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէօն ամերիկեան լրատւամիջոցների Զարիֆի հետ հարցազրոյցը «վատ որոշում» է անւանել: Այս մասին նա յայտնել է ամերիկեան «Washington Examiner» շաբաթաթերթի հետ հարցազրոյցում:

Արձագանքելով լրագրողի այն ակնարկին, որ թւում է, թէ Զարիֆն այստեղ երկրպագուներ ունի, եւ գուցէ ձեր կարծիքով ծիծաղել է, թէ ինչպէս կարող է նա այստեղ լրագրողների համար հասանելի դառնալ, ԱՄՆ պետքարտուղարն ասել է. «Ես դա թողնում եմ լրատւամիջոցներին, որ եթէ ցանկանում են այդ վատ որոշումն իրականացնեն»:

Մայք Պոմպէօն անդրադարձել է նաեւ ԱՄՆ մի շարք նախկին պաշտօնեաների հանդիպմանն Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարի հետ:

«Ճիշտ չէ, եթէ ամերիկացի նախկին պաշտօնեաները ներգրաււած են նման գործողութիւններում, որոնք ԱՄՆ արտաքին քաղաքականութիւնը թուլացնելու փորձեր են: Նրանցից պահանջել եմ հեռու մնան նման քայլերից: Նրանք ժամանակ ունէին, իրենց պաշտօնավարման ընթացքում որոշումներ կայացնողներ էին, եւ արեցին լաւագոյնը՝ ինչ կարող էին:

Ես չեմ մեղադրում նրանց իրենց ջանքերի համար: Բայց երբ ձեր շրջանն աւարտւած է, եկել է այն թիմի ժամանակը, որն ընտրել է Միացեալ Նահանգները, իսկ դա նախագահ Թրամփն ու նրա թիմն են»,- ասել է Պոմպէօն:

Յիշեցնենք, որ նիւեօրքեան այցի ընթացքում Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը հանդիպել է ամերիկեան եւ բրիտանական լրատւամիջոցների, ինչպէս նաեւ՝ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների հետ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։