Հա

Քաղաքական

22/07/2019 - 09:00

«Ուրանի հարստացումը «NPT»-ին միացած բոլոր երկրների իրաւունքն է». Ուլեանով

Մեկնաբանելով Իրանի կողմից ուրանի հարստացումը դադարեցնելու մասին ԱՄՆ պնդումները, Վիեննայում հաստատւած միջազգային կազմակերպութիւնների մօտ Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլեանովը «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է, որ ուրանի հարստացումը Միջուկային զէնքի չտարածման պայմանագրին (NPT) միացած բոլոր երկրների բացարձակ իրաւունքն է:

«alikonline.ir» - Մեկնաբանելով Իրանի կողմից ուրանի հարստացումը դադարեցնելու մասին ԱՄՆ պնդումները, Վիեննայում հաստատւած միջազգային կազմակերպութիւնների մօտ Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլեանովը «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է, որ ուրանի հարստացումը Միջուկային զէնքի չտարածման պայմանագրին (NPT) միացած բոլոր երկրների բացարձակ իրաւունքն է:

«կարծում եմ, թէ ամերիկացի պաշտօնեաները մտաթող են արել այս իրականութիւնը, մինչդեռ այդ մասին նշւած է պայմանագրի 4-րդ յօդւածում:

Քաղաքական ասպարէզում նման համառութիւնը եւ իրաւական գիտելիքների բացակայութիւնը հարւածում է Միջազգային զէնքի չտարածման պայմանագրին»,- գրել է ռուս դիւանագէտը:

Յիշեցնենք, որ ազգային անվտանգութեան հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջան Բոլթոնը նախօրէին «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել էր. «Իրանի հետ Միջուկային գործարքի ամենամեծ բացթողումներից մէկն այն էր, որ Իրանին ուրանի հարստացման հնարաւորութիւնը տրւեց: Իրանը չպէտք է ուրանի հարստացմամբ զբաղւի: Առաւելագոյն ճնշումն Իրանի վրայ կը շարունակւի այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկիրը չի հրաժարւել իր միջուկային հաւակնութիւններից եւ վնասարար գործունէութիւնից»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։