Հա

Քաղաքական

22/07/2019 - 12:30

Մահացել է Իւկիա Ամանօն

Մահացել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան գլխաւոր տնօրէն Իւկիա Ամանօն:

«alikonline.ir» - Մահացել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան գլխաւոր տնօրէն Իւկիա Ամանօն. տեղեկացնում է «BBC»-ն՝ վկայակոչելով գործակալութեան մամուլի ծառայութեան պաշտօնական հաղորդագրութիւնը:

«Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան քարտուղարութիւնը խոր վշտով տեղեկացնում է գլխաւոր տնօրէն Իւկիա Ամանոյի վախճանի մասին»,- ասւած է հրապարակած պաշտօնական հաղորդագրութեան մէջ:

72-ամեայ Ամանօն ՄԱԳԱՏԷ-ն ղեկավարում էր 2009 թւականից: Նա Տոկիոյի համալսարանի իրաւագիտութեան ֆակուլտետի շրջանաւարտ էր, եւ 1972 թւականից աշխատանքի էր անցել Ճապոնիայի ԱԳ նախարարութիւնում:

Նշենք, որ աւելի վաղ տեղեկութիւն էր տարածւել այն մասին, որ ծանր հիւանդութեան պատճառով, Ամանօն մտադիր է ժամանակից շուտ լքել զբաղեցրած պաշտօնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։