Հա

Քաղաքական

24/07/2019 - 10:40

«Իրանը պէտք է տարածաշրջանային հիմնախնդիրների կարգաւորման մասնակիցը դառնայ». Լաւրով

Իրանը պէտք է տարածաշրջանային հիմնախնդիրների կարգաւորման մասնակիցը դառնայ, այլ ոչ բոլոր խնդիրների առաջացման մեղաւորը:

«alikonline.ir» - Իրանը պէտք է տարածաշրջանային հիմնախնդիրների կարգաւորման մասնակիցը դառնայ, այլ ոչ բոլոր խնդիրների առաջացման մեղաւորը: Այս մասին Լատինական Ամերիկա այցի նախօրէին, ռուսական «Russia/Today» հեռուստաալիքի եւ լատինամերիկեան մի քանի լրատւամիջոցի հետ զրոյցում նկատել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը:

Ըստ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարի՝ Իրանին՝ որպէս Սիրիայի, Եմէնի, Պաղեստինի եւ ընդհանրապէս տարածաշրջանային տարբեր խնդիրների առաջացման մեղաւոր դիտարկելը թշնամական քաղաքականութիւն է:

Լաւրովը միաժամանակ համոզմունք է յայտնել. «Նման քաղաքականութիւնը խնդիրներ լուծել չի կարող: Դրանց կարգաւորման համար անհրաժեշտ է Իրանին ներգրաււել երկխօսութեան հարթակներում»:

Այդ կապակցութեամբ Լաւրովը նախազգուշացրել է ԱՄՆ-ի եւ Իսրայէլի դաշնակիցներին. «Խնդիրների կարգաւորման համար, աւելի արդիւնաւէտ միջոցներ գտնել հնարաւոր է: Քանի որ օրեցօր աւելանում են ռազմական ճանապարհը, փակուղային քաղաքականութիւն համարող երկրների թիւը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։