Հա

Քաղաքական

27/07/2019 - 08:47

Գերմանիան չի միանայ ԱՄՆ-ի՝ Իրանի դէմ առաւելագոյն ճնշման քաղաքականութեանը

Գերմանիան չի միանայ ԱՄՆ-ի՝ Իրանի դէմ առաւելագոյն ճնշման քաղաքականութեանը: Այս մասին յայտարարել է Գերմնաիայի ԱԳ նախարար Հայկօ Մաասը:

«alikonline.ir»- Գերմանիան չի միանայ ԱՄՆ-ի՝ Իրանի դէմ առաւելագոյն ճնշման քաղաքականութեանը: Այս մասին յայտարարել է Գերմնաիայի ԱԳ նախարար Հայկօ Մաասը. տեղեկացնում է «Reuters»-ը:

Անդրադառնալով Հորմոզի նեղուցում առեւտրային նաւերի նաւարկութեան անվտանգութիւնն ապահովելու կապակցութեամբ Մեծ Բրիտանիայի նախաձեռնութեանը, Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարն ասել է, որ դա յաւելեալ յստակեցման եւ պարզաբանման կարիք ունի, որից յետոյ Բեռլինը կը կայացնի դրան միանալու մասին իր որոշումը:

«Հորմոզի նեղուցի հետ կապւած ցանկացած որոշում պէտք է կայացւի ԵՄ-ի մակարդակով»,- ասել է նա:

Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ի՝ Իրանի դէմ առաւելագոյն ճնշման քաղաքականութեանը, Մաասը յստակեցրել է, որ Գերմանիան մտադիր չէ միանալու դրան:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։