Հա

Քաղաքական

30/07/2019 - 11:10

Մելքոնեան. «Հայոց Ցեղասպանութեան հարցը վաղուց արդէն դարձել է քաղաքական առեւտրի առարկայ»

Մենք պէտք է փորձենք մեր անձնականն առաջ մղել` առաջնորդւելով չինական յայտնի ասացւածքով՝ «փոթորիկների ժամանակ հողմաղացների աշխատանքն է շահում»:

«alikonline.ir» - Մենք պէտք է փորձենք մեր անձնականն առաջ մղել` առաջնորդւելով չինական յայտնի ասացւածքով՝ «փոթորիկների ժամանակ հողմաղացների աշխատանքն է շահում»:

Թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում անդրադարձել է Թուրքիայի մեջլիսի պատգամաւոր Օզթիւրք Եըլմազի այն յայտարարութեանը, ըստ որի՝ եթէ Թուրքիան գործարկի Ռուսաստանից ձեռք բերւած «S-400» զենիթահրթիռային համակարգերը, ԱՄՆ-ն կարող է ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը։

Ռուբէն Մելքոնեանի համոզմամբ՝ «S-400»-ների վաճառքը ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքական, քարոզչական նշանակութիւն ունի, եւ այդ հարցը Թուրքիան տեղաւորում է նաեւ իր քաղաքական ինքնութեան եւ ընդհանրապէս ԱՄՆ-ի հետ յարաբերութիւնների փոփոխութեան մարտավարութեան ծիրում, այսիքն՝ դա նաեւ ապացոյց է, որ սա այլեւս անցեալ դարի կէսերի Թուրքիան չէ, որը մեծապէս կախւած էր ԱՄՆ-ից, այլ փոփոխւած քաղաքական իմիջով եւ քաղաքական կշռով Թուրքիա է: Եւ եթէ այս վաճառքը նաեւ քաղաքական ու քարոզչական բաղադրիչ ունի, ապա բնական է, որ կողմերը կարող են օգտագործել այդ բաղադրիչին յարիր տարրեր:

«Եւ բնական է, որ ԱՄՆ-ի հակաքայլերից մէկը կարող է լինել Հայոց Ցեղասպանութեան խնդրի արծարծումը: Այնուամենայնիւ, պէտք է հասկանանք, որ սա նոյնպէս անկեղծ ու բարոյական չէ, քանի որ ցեղասպանութեան հարցը վաղուց արդէն դարձել է քաղաքական առեւտրի առարկայ: Եւ եթէ ժողովրդավարութեան սիմւոլ հանդիսացող ԱՄՆ-ն Հայոց Ցեղասպանութեան խնդիրը պէտք է բարձրաձայնի միայն «S-400»-ների վաճառքից յետոյ, ապա այստեղ ակնյայտ է դառնում, որ դա ոչ թէ իր հաւատարմութեան դրսեւորումն է ժողովրդավարական սկզբունքներին, այլ պարզ քաղաքական առեւտրի պարզունակ տարր է»,- նշում է թուրքագէտը:

Մելքոնեանը կարծում է, որ թուրք պատգամաւորի խօսքում դրսեւորւել է թուրքական կոնտեքստներից, վախերից մէկը. իւրաքանչիւր միջազգային պրոցեսի տակ նրանք փորձում են տեսնել իրենց գործած յանցանքի մասին բարձրաձայնում: Խօսքը Հայոց Ցեղասպանութեան մասին է: Այստեղ տեսնում ենք այդ երկու խնդիրների ի յայտ գալը, այսինքն՝ մի կողմից թուրքական հաւաքական բարդոյթը, միւս կողմից` «S-400»-ների առաջ բերած քաղաքական ու քարոզչական բաղադրիչները:

«Միգուցէ նրա ռեսուրսները լիովին բաւարար չեն գերտէրութիւնների միջեւ մանեւրելու համար, բայց նա ունի նման նպատակ եւ մտածելակերպ՝ մանեւրելու ոչ թէ որպէս փոքր երկիր, այլ որպէս երրորդ` արեւելեան գերտէրութիւն: Կարծում եմ, որ Թուրքիայի ներկայիս վերնախաւի, կոնկրետ` նախագահ Էրդողանի պարագայում կարող ենք ակնկալել, որ Թուրքիան կը գնայ մինչեւ վերջ՝ փորձելով մանեւրել եւ այս ռիսկային խաղում, այնուամենայնիւ, յաղթել եւ նւաճել եւս մէկ իմիջային բարձունք»,- համոզւած է Ռուբէն Մելքոնեանը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, այնուամենայնիւ, տարածաշրջանում տեղի ունեցող տարբեր պրոցեսներ ուղղակի եւ անուղղակի վերաբերում են Հայաստանին, բայց վերաբերւելու հանգամանքն, ըստ թուրքագէտի, միշտ չէ, որ բացասական է: Մենք պէտք է գիտակցենք, որ խաղացողներից մէկը մեր ռազմավարական դաշնակիցն է, որն ունի իր մեծ ծրագրերն ու նպատակները, միւս կողմից` մեզ համար ոչ բարեկամ եւ մեզ էմբարգոյի ենթարկած պետութիւնն է:

«Այս համատեքստում մենք պէտք է փորձենք մեր անձնականն առաջ մղել` առաջնորդւելով չինական յայտնի ասացւածքով՝ «փոթորիկների ժամանակ հողմաղացների աշխատանքն է շահում»: Մենք պէտք է փորձենք ռուս-թուրքական մերձեցումից ինչ-որ դրական բաղադրիչներ ակնկալել նաեւ մեզ համար, այլ ոչ թէ առաջնորդւել կարծրատիպերով, Լենին-Աթաթուրք յարաբերութիւնների առաջացրած կոմպլեքսներով ու սինդրոմներով, այլ փորձել աւելի ճկուն լինել ու դասեր քաղել Լենինի ու Աթաթուրքի ժամանակներում մեր թոյլ տւած սխալներից»,- նշում է Ռուբէն Մելքոնեանը:

Յարակից լուրեր

  • «Ամերիկացիները պէտք է ընդունեն պատժամիջոցների քաղաքականութեան ձախողումը». ԱԳՆ խօսնակ
    «Ամերիկացիները պէտք է ընդունեն պատժամիջոցների քաղաքականութեան ձախողումը». ԱԳՆ խօսնակ

    Ամերիկացիները պէտք է վերջապէս հասկանան, որ իրենց վարած առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը միանշանակ ձախողւել է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրոյցում յայտնել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից հերթական հակաիրանական պատժամիջոցների սահմանումը:

  • Պոլսոյ պատրիարքական ընտրութիւնների թնջուկը
    Պոլսոյ պատրիարքական ընտրութիւնների թնջուկը

    Կ. Պոլսի հայ համայնքը վերջին շրջանում յայտնւել է սպասումների եւ լարւածութեան մէջ. 2019 թ. մարտի 8-ից՝ Պոլսոյ պատրիարք Մեսրոպ Մութաֆեանի մահվանից յետոյ, սկսւեց պատրիարքի ընտրութեան երկար ու բարդ գործընթացը:

  • Թրամփի ամենամեծ սխալը կը լինի Իրան ներխուժելը
    Թրամփի ամենամեծ սխալը կը լինի Իրան ներխուժելը

    Միջուկային զէնք ձեռք բերելու հարցում Իրանին իսկապէս խոչընդոտող ռազմական գործողութիւններ կարող են հանդիսանալ ԱՄՆ-ի կողմից Իրան ներխուժումն ու երկրի օկուպացիան եւ յետագայում իշխանութեան փոխանցումը Վաշինգտոնի բարեկամ ռեժիմին, որը կաջակցի Իրանի ոչ միջուկային կարգավիճակին: Սակայն չնայած նրան, որ ԱՄՆ-ում ցանկանում են կանխել Իրանի կողմից միջուկային զէնքի ստեղծումը, ոչ մի լուրջ դիտորդ գրեթէ երբեք չի առաջարկում այդ տարբերակը:

  • «Ամենահեշտն ինձ համար Իրանի ուղղութեամբ հարւածելն է». Թրամփ
    «Ամենահեշտն ինձ համար Իրանի ուղղութեամբ հարւածելն է». Թրամփ

    Ամենահեշտն ինձ համար Իրանի ուղղութեամբ հարւածելն է, յայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

  • Վաշինգտոնը հիմնաւորւում է սեւծովեան աւազանում
    Վաշինգտոնը հիմնաւորւում է սեւծովեան աւազանում

    Վերջին շրջանում կրկին ակտիւացել են խօսակցութիւնները Վրաստանի Անակլիա խորջրեայ նաւահանգստի շինարարութեան նախագծի շուրջ։ Մեծացել է նախագծի նկատմամբ աշխարհաքաղաքական խաղացողների հետաքրքրութիւնը։ Հարցը դիտարկւում է ինչպէս տնտեսական, տրանսպորտային ու լոգիստիկ, այնպէս էլ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական համատեքստերում։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։