Հա

Քաղաքական

01/08/2019 - 08:50

Բեռլինը մերժեց Վաշինգտոնին. Գերմանիան չի մասնակցի Պարսից ծոցում ԱՄՆ առաքելութեանը

Գերմանիան չի մասնակցի Պարսից ծոցում ԱՄՆ առաքելութեանը: Այս մասին երէկ՝ յուլիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է երկրի ԱԳ նախարար Հայկօ Մաասը:

«alikonline.ir» - Գերմանիան չի մասնակցի Պարսից ծոցում ԱՄՆ առաքելութեանը: Այս մասին երէկ՝ յուլիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է երկրի ԱԳ նախարար Հայկօ Մաասը. Փոխանցում է Deutsche Welle-ն:

Մաասը նշել է, որ Գերմանիան խուսափել է տարածաշրջանում լարւածութեան մեծացումից, եւ փորձում է խնդիրների կարգաւորման համար գտնել ոչ ռազմական լուծումներ:

Յիշեցնենք, որ Վաշինգտոնը փորձում է իր Արեւմտեան դաշնակիցներին ներգրաււել Հորմոզի նեղուցում նաւագնացութեան անվտանգութեան ապահովման գծով ԱՄՆ առաքելութեան մէջ:

Միեւնոյն ժամանակ, Գերմանիայի կառավարութեան խօսնակ Ուլրիկէ Դեմէրը յայտարարել է, որ Բեռլինում դիտարկում են Հորմոզի նեղուցում նաւագնացութեան անվտանգութեան ապահովման նպատակով եւրոպական առաքելութեան ձեւաւորման հարցի քննարկման հնարաւորութիւնը:

Իսկ Գերմանիայի փոխկանցլեր եւ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցն էլ իր հերթին խօսել է նման քննարկումներ հնարաւորութեան մասին, բացառելով, սակայն, առաքելութեանը Գերմանիայի ռազմածովային ուժերի ուղղակի ներգրաււածութեան հնարաւորութիւնը:

«Բեռլինում շատերն են ցանկանում քննարկել Փարիզի եւ Լոնդոնի հետ, թէ ինչպէս կարելի է հետեւել իրավիճակին Պարսից ծոցում, բայց առաքելութիւն ուղարկելու մասին խօսք չկայ»,- ասել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։