Հա

Քաղաքական

03/08/2019 - 09:00

Պուտինը վաւերացրել է ՀԱՊԿ-ի կանոնադրութիւնը փոխող արձանագրութիւնները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաւերացրել է արձանագրութիւնները, որոնք փոխում են Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) կանոնադրութիւնն ու իրաւարար կարգավիճակը:

«alikonline.ir» - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաւերացրել է արձանագրութիւնները, որոնք փոխում են Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) կանոնադրութիւնն ու իրաւարար կարգավիճակը. տեղեկացնում է Tert.am-ը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին յղումով:

Արձանագրութիւններից մէկը 2018-ի նոյեմբերի 8-ին Աստանայում ստորագրւել է Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի ղեկավարների կողմից եւ նախատեսում է, որ Հաւաքական անվտանգութեան խորհրդի կազմում ընդգրկւում են ՀԱՊԿ պետութիւնների կամ կառավարութիւնների ղեկավարները, եթէ իրենց երկրի օրէնսդրութեան համաձայն՝ լիազօրւած են որոշումներ կայացնելու Խորհրդում քննարկւող հարցերի շուրջ: 

Մէկ այլ արձանագրութեամբ փոփոխութիւններ են սահմանւում, որոնք նախատեսում են ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի տրամադրումը այն երկրներին, որոնք ՀԱՊԿ-ի անդամ չեն հանդիսանում, ինչպէս նաեւ միջազգային կազմակերպութիւններին:

Արձանագրութեան համաձայն՝ պետութիւնները, որոնք ՀԱՊԿ-ի անդամ չեն հանդիսանում, կիսում են կառոյցի սկզբունքներն ու նպատակները, ցանկանում են փոխշահաւէտ համագործակցութիւն զարգացնել կազմակերպութեան հետ, կարող են ստանալ գործընկերոջ կարգավիճակ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։