Հա

Քաղաքական

08/08/2019 - 08:40

Թուրքիայում անցկացւում է «Ազատութիւն Դեմիրթաշին» ակցիան

Թուրքիայի Էդիրնէ նահանգի բանտում գտնւող քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին ազատ արձակելու համար սոցիալական ցանցերում սկսւել է «Ազատություն Դեմիրթաշին» ակցիան:

«alikonline.ir» - Թուրքիայի Էդիրնէ նահանգի բանտում գտնւող քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին ազատ արձակելու համար սոցիալական ցանցերում սկսւել է «Ազատություն Դեմիրթաշին» ակցիան:

Այս մասին, ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, յայտնում է թուրքական Demokrat Haber լրատւամիջոցը:

Ակցիայի մասնակիցները նկարւում են #FreeDemirtas գրութեամբ թղթով, ապա նկարը տեղադրում սոցիալական ցանցերում:

Ակցիան մեկնարկը տւել է Դեմիրթաշի մայրը՝ իր լուսանկարի տեղադրմամբ:

Յիշեցնենք, որ Թուրքիայի քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը 2016 թւականին զինւած խմբաւորման անդամակցելու, մարդկանց յանցագործութեան դրդելու եւ այլ մեղադրանքներով ձերբակալւել էր

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։