Հա

Քաղաքական

08/08/2019 - 09:00

ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է Sukhoi S-70 Okhotnik նորագոյն անօդաչուի առաջին թռիչքը

Ռուսաստանի Դաշնութեան պաշտպանութեան նախարարութիւնը հրապարակել է Sukhoi S-70 Okhotnik նորագոյն անօդաչու թռչող սարքի առաջին թռիչքը պատկերող տեսանիւթը:

«alikonline.ir» - Ռուսաստանի Դաշնութեան պաշտպանութեան նախարարութիւնը հրապարակել է Sukhoi S-70 Okhotnik նորագոյն անօդաչու թռչող սարքի առաջին թռիչքը պատկերող տեսանիւթը. հաղորդում է Tert.am-ը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին յղումով:

Մէկ րոպէ տեւողութեամբ տեսանիւթում երեւում է, թէ ինչպէս է 071 համարը կրող անօդաչուն թռիչքի պատրաստւում թռիչքուղու վրայ, այնուհետեւ օդ բարձրանում եւ տարբեր հնարքներ ցուցադրում երկնքում, որից յետոյ վայրէջք է կատարում:

Անօդաչուն, որը պէտք է դառնայ ՌԴ Զինւած ուժերում հարւածային գործառոյթներով  առաջին մարտական ծանր թռչող սարքը, կառուցւել է յատուկ նիւթերի եւ ծածկոյթի կիրառմամբ, որոնք այն գործնականում անտեսանելի են դարձնում յայտնաբերման ռադիոլոկացիոն մեթոդների համար:

Sukhoi S-70 Okhotnik առաջին թռիչքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին եւ տեւել է 20 րոպէ: Օպերատորի կարգաւորմամբ՝ այն մի քանի պտոյտ է գործել օդակայանի հարեւանութեամբ՝ մօտ 600 մետր բարձրութեան վրայ, ինչպէս նաեւ բարեյաջող վայրէջք է իրականացրել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։