Հա

Քաղաքական

10/08/2019 - 08:50

Հիւսիսային Կորէան հերթական հրթիռային փորձարկումն է իրականացրել

Այսօր՝ վաղ առաւօտեան, Հիւսիսային Կորէան հերթական հրթիռային փորձարկումն է իրականացրել:

«alikonline.ir» - Այսօր՝ վաղ առաւօտեան, Հիւսիսային Կորէան հերթական հրթիռային փորձարկումն է իրականացրել. Տեղեկացնում է Agence France-Presse-ը:

Հարաւային Կորէայի պաշտպանութեան նախարարութիւնը հաստատել է Փհենեանի կողմից հրթիռների արձակումը՝ նշելով, որ կարճ հեռահարութեան բալիստիկ երկու հրթիռն արձակւել են հիսիսարեւելեան Համհունգ քաղաքից, եւ թռչելով 400 կմ.՝ ընկել են Ճապոնական ծովում:

Հարաւկորէական պաշտպանական գերատեսչութիւնը չի բացառել Փհենեանի կողմից նման գործողութեան կրկնութեան հնարաւորութիւնը, քանի որ Հիւսիսային Կորէայի ԶՈՒ-ն անց է կացնում իր մառային զօրավարժութիւնները:

Նշենք, որ վերջին երկու շաբաթւայ ընթացքում սա Հիւսիսային Կորէայի կողմից 5-րդ նմանատիպ փորձարկումն է:

Յատկանշական է այն փաստը, որ Փհենեանի կողմից հրթիռների վերջին արձակումից ժամեր առաջ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել էր, որ «շատ գեղեցիկ նամակ» է ստացել Հիւսիսային Կորէայի առաջնորդ Կիմ Չէն Ընից:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։