Հա

Քաղաքական

10/08/2019 - 09:10

«Պարսից ծոցում որեւէ արտատարածաշրջանային ուժի ներկայութիւնը վտանգաւոր է». Զարիֆ

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Պարսից ծոցում նաւագնացութեան անվտանգութիւնն ապահովելու կոալիցիայի ստեղծումը՝ նշելով, որ Պարսից ծոցում արտատարածաշրջանային ուժերի ներկայութիւնը վտանգ է ներկայացնում անվտանգութեան առումով:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Պարսից ծոցում նաւագնացութեան անվտանգութիւնն ապահովելու կոալիցիայի ստեղծումը՝ նշելով, որ Պարսից ծոցում արտատարածաշրջանային ուժերի ներկայութիւնը վտանգ է ներկայացնում անվտանգութեան առումով:

«Պարսից ծոցը կենսական կարեւորագոյն նշանակութիւն ունի, այդ իսկ պատճառով Իրանի ազգային անվտանգութեան առաջնահերթութիւնն է, որն արդէն երկար ժամանակ է ապահովում է անվտանգութիւնը ծովում:

Հաշւի առնելով այդ իրողութիւնը՝ տարածաշրջանում որեւէ արտատարածաշրջանային ուժի ներկայութիւնը վտանգ է ներկայացնում անվտանգութեան համար:

Իրանը չի յապաղի պաշտպանելու իր անվտանգութիւնը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ ղեկավարը:

Յիշեցնենք, որ աւելի վաղ Իսրայէլը յայտարարել էր, որ մտադիր է միանալ ԱՄՆ-ի կողմից Պարսից ծոցում նաւագնացութեան անվտանգութիւնն ապահովելու կոալիցիային:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։