Հա

Քաղաքական

10/08/2019 - 11:30

«Իրանի հետ լարւածութեան նւազեցման համար ԱՄՆ-ի թոյլտւութեան կարիքը չունենք». Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան՝ Իրանի հետ լարւածութիւնը թօթափելու համար որեւէ մէկի թոյլտւութեան կարիքը չունի:

«alikonline.ir» - Ֆրանսիան՝ Իրանի հետ լարւածութիւնը թօթափելու համար որեւէ մէկի թոյլտւութեան կարիքը չունի: Այդ մասին Al Arabiya հեռուստալիքի հետ զրոյցում յայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իւ Լէ Դրիանը՝ արձագանքելով Դոնալդ Թրամփի թւիթերեան գրառմանը:

«Իրանի հետ լարւածութեան մակարդակի նւազեցման, տարածաշրջանում անվտանգութեան եւ կայունութեան ապահովման համար Ֆրանսիան մեծ ջանքեր է գործադրում, եւ այդ գործողութիւնների իրականացման համար որեւէ մէկի թոյլտւութեան կարիքը չունի»,- ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը՝ ընդծելով, որ Փարիզը ինքնուրոյն է գործում Իրանի հետ յարաբերութիւնների հաստատման գործում:

Յիշեցնենք, որ նախօրէին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թւիթերեան միկրոբլոգում գրառում է կատարել, որով Ֆրանսիային կոչ է արել չմիջամտել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականութեանը՝ նրան «հակասական ազդանշաններ» յղելով։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։