Հա

Քաղաքական

10/08/2019 - 10:30

«Վլադիմիր Պուտին. Ռուսաստանի յաւերժ տիրակալը». Գերմանական պարբերականի անդրադարձը ՌԴ ղեկավարի 20-ամեայ իշխանութեանը

Վլադիմիր Պուտինը 20 տարի է, ինչ իշխում է Ռուսաստանում: Այն ժամանակ նա երկիրն ազատել է տնտեսական ճգնաժամից, որն այժմ վերադառնում է:

«alikonline.ir» - Վլադիմիր Պուտինը 20 տարի է, ինչ իշխում է Ռուսաստանում: Այն ժամանակ նա երկիրն ազատել է տնտեսական ճգնաժամից, որն այժմ վերադառնում է: Այս մասին ըստ Tert.am-ի՝ գրում է Handelsblatt գերմանական պարբերականն՝ անդրադառնալով ՌԴ ղեկավարի երկարամեայ իշխանութեանը:

«Ռուսաստանցիներից շատերի համար դա հերոսական էպոս է: Երբ 1999-ի օգոստոսի 9-ին Վլադիմիր Պուտինը նշանակւեց կառավարութեան ղեկավար, իրավիճակը Ռուսաստանում անյոյս էր: Ելցինեան տարիների քաոս, ռուբլու անկում, բանկային ճգնաժամեր եւ օլիգարխների համատարած գերիշխանութիւն. երկիրը տառապում էր, միլիոնաւոր միաւորւած ռուսներ հրաշքի էին սպասում, երբ կը յայտնւի նա, ով կը փրկի Ռուսաստանը: Այդ մարդը պէտք է դառնար սանկտպետերբուրգցի Վլադիմիր Պուտինը, որն արդէն ուժերը փորձել էր ռուսական յատուկ ծառայութեան ղեկավարի դերում»,- InoPressa-ի փոխանցմամբ՝ ներկայացնում է գերմանացի լրագրող Մատիաս Բրիւգմանը:

Ինչպէս վերջինս նշում է, Պուտինին յաջողւել է հսկողութեան տակ առնել առանձին ուժային կառոյցներ՝ բանակը, յատուկ ծառայութիւնը եւ օլիգարխներին եւ մնալ իշխանութեան ղեկին:

«Պուտինի հերոսական օրերը, սակայն, անցել են. ճգնաժամի դեւերը, որոնց ժամանակին քշել էր Պուտինը, թւում է, վերադառնում են: Հաշւի առնելով այս եւ յաջորդ տարի կանխատեսւող 1.2 եւ 1.7 տոկոսով տնտեսական աճը՝ Ռուսաստանը մեծ տարբերութեամբ յետ է մնում արեւելաեւրոպական երկրներից»,- ընդգծում է գերմանական պարբերականը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։