Հա

Քաղաքական

11/08/2019 - 09:10

Անջատողականները գրաւել են Ադէնը

Եմէնի հարաւում ընթացող մարտերի արդիւնքում, ապստամբ անաջատողական ուժերին յաջողւել է գրաւել երկրի երկրորդ խոշոր քաղաքը՝ Ադէնը, որը համարւում է Սաուդական Արաբիայի գլխաւորած կոալիցիայի հովանաւորութիւնը վայելող, երկրի նախկին նախագահ Աբդ Ռաբբուհ Մանսուր Հադիի գլխաւորած կառավարութեան նստավայրը

«alikonline.ir» - Եմէնի հարաւում ընթացող մարտերի արդիւնքում, ապստամբ անաջատողական ուժերին յաջողւել է գրաւել երկրի երկրորդ խոշոր քաղաքը՝ Ադէնը, որը համարւում է Սաուդական Արաբիայի գլխաւորած կոալիցիայի հովանաւորութիւնը վայելող, երկրի նախկին նախագահ Աբդ Ռաբբուհ Մանսուր Հադիի գլխաւորած կառավարութեան նստավայրը. տեղեկացնում է BBC-ն:

4 օր տեւած մարտերից յետոյ, ապաստամբ անջատողականնեը վերահսկողութիւն են սահմանել քաղաքի ռազմական օբիեկտների եւ նախագահական նստավայրի նկատմամաբ: Մանսուր Հադիին հաւատարիմ ուժերը ստիպւած նահանջել են քաղաքից:

Նշենք, որ ապստամբ անջատողականները ցանկանում են երկրի հարաւային շրջաններում ձեւաւորել անկախ պետութիւնը՝ նախկին Հարաւային Եմէնի օրինակով:

Յատկանշական է, որ այդ ուժերը վայելու են Արաբական Միացեալ Էմիրութիւնների հովանաւորութիւնը, որը համարւում է Սաուդական Արաբիայի գլխաւոր դաշնակիցը՝ Եմէնի Հուսիների դէմ ձեւաւորւած արաբական կոալիցիայում:

Այս հակասութիւնը, եւ դրան հետեւած Ադէն անկումը ծարագոյն հարւած է Սաուդական Արաբիային եւ նրա գլխաւորած կոալիցիայի հեղիանկութեանը Եմէնում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։