Հա

Քաղաքական

13/08/2019 - 11:10

Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը յետաձգւել է

Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, որը պէտք է տեղի ունենար այս շաբաթ յետաձգւել է:

«alikonline.ir» - Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, որը պէտք է տեղի ունենար այս շաբաթ յետաձգւել է: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ յայտնել ՌԴ նախագահի խօսնակ Դմիտրի Պեսկովը:

«Իրանի, Ռոսւսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, որը պէտք է տեղի ունենար այս շաբաթ, յետաձգւել է տեխնիկական պատճառներով»,- ասել է Պեսկովը:

Աւելի վաղ, նախագահականի մամուլի եւ տեղեակատւական բաժնի պետի տեղակալ Փարւիզ Էսմայիլին յայտնել էր, որ օգոստոսի 14-ին Հնարապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին կը մեկնի Սոչի, մասնակցելու երեք երկրների ղեկավարների հանդիպմանը:

Ըստ նրա՝ նախատեսւում էր, որ հանդիպման ժամանակ կողմերը կանտրադառնան տնտեսական ու տարածաշրջանային համագործակցութեան հարցերին, եւ հանդէս կը գան համատեղ յայտարարութեամբ:

Հանդիպման շրջանակում նախատեսւած էր նաեւ դոկտ. Հասան Ռոհանիի առանձին հանդիպումները՝ Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի հետ:

Նշենք, որ այս ձեւաչափով առաջին հանդիպումը կայացել էր 2016 թւականի օգոստոսին Բաքւում, իսկ երկրորդը՝ 2017 թւականի նոյեմբերին Թեհրանում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։