Հա

Քաղաքական

13/08/2019 - 09:10

ՀՀ տնտեսութեան սեւ-սպիտակը. ինչու տնտեսագէտին չի ոգեւորում այն, ինչ ոգեւորել է վարչապետին

Տնտեսագէտ Սուրէն Պարսեանը խոշոր հարկատուների ցանկում դրական տեղաշարժ չի տեսնում։ Մուտքերն աւելացել են, բայց տնտեսութեան կառուցւածքը չի փոխւել։

Ի տարբերութիւն ՀՀ վարչապետի, տնտեսագէտ Սուրէն Պարսեանը ՀՀ խոշոր հարկատուների կիսամեակային ցուցանիշներով ոգեւորւած չէ։

«alikonline.ir» - Տնտեսագէտ Սուրէն Պարսեանը խոշոր հարկատուների ցանկում դրական տեղաշարժ չի տեսնում։ Մուտքերն աւելացել են, բայց տնտեսութեան կառուցւածքը չի փոխւել։

Ի տարբերութիւն ՀՀ վարչապետի, տնտեսագէտ Սուրէն Պարսեանը ՀՀ խոշոր հարկատուների կիսամեակային ցուցանիշներով ոգեւորւած չէ։ Այդ մասին նա ասաց Sputnik Արմենիայի հետ զրոյցում։

Ըստ ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատի` վարչապետ Փաշինեանի հրապարակած ցուցանիշներում անգամ մտահոգութեան առիթ էլ կայ։

«Խոշոր հարկատուների առաջին տասնեակն անցեալ տարւայ համեմատ խոշոր փոփոխութիւններ չի կրել։ Այսինքն` տնտեսութեան մէջ կառուցւածքային, որակակական փոփոխութիւններ դեռ չենք արձանագրել, լուրջ մտահոգութիւն կայ նաեւ հանքարդիւնաբերութեան տեսակարար կշռի շուրջ։ Սա խօսում է այն մասին, որ մեր տնտեսութիւնը մնում է հանքարդիւնահանող ու հանք վաճառող»,- ասաց նա։

Տնտեսագէտը մտահոգւած է նաեւ այն խնդրով, որ Հայաստանի տնտեսութեան մէջ փոքր ու միջին հարկատուների թիւը տարեցտարի կրճատւում է, տնտեսութիւնն էլ շարունակում է գերկենտրոնանալ։

«Չպէտք է ուրախանանք, որ խոշոր հարկատուներն աւելի մեծ հարկեր են վճարում։ Դա տեղի է ունենում նաեւ ի հաշիւ փոքր ու միջին բիզնեսի, քանի որ այս բիզնեսը քայլ առ քայլ դուրս է գալիս շուկայից։ Այս երեւոյթը նկատելի է սուպերմարկետների ու փոքր խանութների, լցակայանների, դեղատների յարաբերութիւններում, երբ մանր ու միջին բիզնեսը կլանւում է խոշորների կողմից»,- ասաց Պարսեանը։

Տնտեսագէտի դիտարկմամբ` մտահոգիչ է նաեւ գիւղատնտեսութեան ոլորտում արդէն երկրորդ տարին շարունակւող անկումը, յատկապէս որ տնտեսութեան այս ճիւղով զբաղւած է ՀՀ բնակչութեան 1/3-ը։

Տնտեսութեան զարգացման գրաւականը Սուրէն Պարսեանի դիտարկմամբ՝ քաղաքականութեան ու բիզնեսի տարանջատումն է ու բիզնեսը քաղաքական սեւ- սպիտակ բաժանումից զերծ պահելը։ Որպէս օրինակ Պարսեանը նշում է «Ալեքս Գրիգ» ու «Սպայկա» ընկերութիւնները։

«Օրինակ` «Ալեքս Գրիգ»-ի նկատմամբ, երբ որ 8 մլրդ. դրամ հարկ հաշւարկւեց յունիս ամսին, առանց աղմուկ, առանց որեւէ նկարահանման, կալանքի որոշման, գործընթացը սահուն անցկացւեց եւ վճարւեց։ Իսկ, օրինակ, «Սպայկա»-ի դէպքում, երբ որ 7.5 մլրդ. դրամի չափով էր, տեղի ունեցաւ կալանաւորման որոշում, բաւական մեծ հանրային հնչողութիւն եղաւ, որի հետեւանքով «Սպայկա»-ն կորցրեց իր հարկային փաթեթը` 100 մլն. դոլարի չափով։ Այսինքն` մենք առանձին տնտեսվարող սուբիեկտների նկատմամբ ունենք տարբերակւած մօտեցում, որը սխալ է։ Կառավարութիւնը նստած է տնտեսութեան վրայ։ Եթէ ձախողւի տնտեսութիւնը ձախողւելու են նրանք»,- գործող իշխանութեանը զգուշացնում է մեր զրուցակիցը։

Յիշեցնենք`օգոստոսի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը Facebook-ի գրառման մէջ յայտնել էր, որ 2019 թ.-ի յունւար-յունիսին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացւել են 511 մլրդ. մուտքեր`2018 թ. առաջին կիսամեակին գեներացւած 446 մլրդ.-ի փոխարէն։ «Այսինքն` 1000 խոշոր հարկատուների կողմից վճարումների յաւելաճը կազմել է շուրջ 14%»,- գրել էր Փաշինեանը:

Նշենք, որ 2019 թ.-ի առաջին կիսամեակում խոշոր հարկատուների ցուցակը գլխաւորում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Գրանտ Տոբակո», «Գազպրոմ Արմենիա», «Ինտերնէյշնլ Մասիս տաբակ», «Գեոպրոմայնինգ գոլդ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Ֆլեշ», «Ակւիլիոն թրէյդ», «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» եւ «Արմենիա Միջազգային օդանաւակայաններ» ընկերութիւնները։

Համեմատութեան համար նշենք, որ 2018 թ.-ի նոյն ժամանակահատւածում ցուցակի առաջատար ընկերութիւնների տասնեակում էին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Գազպրոմ Արմենիան», «Գրանտ Տոբակոն», «Գեոպրոմայնինգ գոլդը»,«Սի-ՓԻ-Էս օյլ Քորթորէյշնը», «Ֆիլիպ Մորրիս Արմենիան», «Ալեքս Հոլդինգը», «Ջէյ-Թի-Այ Արմենիան», «Հայաստանի էլեկտրական ցանցերը» եւ «Ինտերնէյշնլ Մասիս տաբակը»։

Յարակից լուրեր

  • Խմբագրական. Ուղղակի ժողովրդավարութեամբ` հանրաքուէով
    Խմբագրական. Ուղղակի ժողովրդավարութեամբ` հանրաքուէով

    Ամուլսարը հանքարդիւնաբերական նպատակներով շահագործելու խնդիրը համատարած եւ սուր հնչեղութիւն ստացած է մեր երկրին մէջ: Տեղեկատուական բաց համակարգը բնականաբար կը նպաստէ, որ երկրի սահմանները հատուին դէպի ընդհանրապէս հայկական աշխարհ եւ հրապարակային քննարկումները շարունակուին այս առումով: 

  • Տնտեսութիւնը խոշոր ներդրումային ծրագրերի կարիք ունի
    Տնտեսութիւնը խոշոր ներդրումային ծրագրերի կարիք ունի

    ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանի համար անհասկանալի է՝ ինչու է կառավարութիւնը Ամուլսարի հանքի շահագործման փորձաքննութեան համար 400 հազար դոլար վճարել, իսկ հետագայում կասկածի տակ է դնում այդ փորձաքննութիւնն իրականացնող ընկերութեան հեղինակութիւնը։

  • Հանքարդիւնաբերութեան ոլորտում պէտք է օրէնսդրական փոփոխութիւններ կատարւեն
    Հանքարդիւնաբերութեան ոլորտում պէտք է օրէնսդրական փոփոխութիւններ կատարւեն

    ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանը LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է Ամուլսարի ոսկեբեր քւարցիտների հանքավայրի շահագործման խնդրին տնտեսական տեսանկիւնից:

  • ՀՀ վարչապետն անդրադարձաւ իրանահայերին բանկերի կողմից վարկ չտրամադրելու խնդրին
    ՀՀ վարչապետն անդրադարձաւ իրանահայերին բանկերի կողմից վարկ չտրամադրելու խնդրին

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը միաժամանակ Հայաստանի եւ Իրանի քաղաքացի հանդիսացողներին յորդորում է որեւէ բանկի կողմից վարկ չստանալու դէպքում դիմել մէկ այլ բանկ` նշելով, որ կառավարութիւնը բանկին չի կարող պարտադրել, որպէսզի այն վարկ տրամադրի։

  • Պոպուլիստի «ճակատագիրը»․ ասել այն, ինչ ամբոխն ուզում է լսել
    Պոպուլիստի «ճակատագիրը»․ ասել այն, ինչ ամբոխն ուզում է լսել

    Ինչո՞ւ Նիկոլ Փաշինեանը, Հայաստանի զարգացման կարճաժամկէտ եւ միջնաժամկէտ զարգացման ծրագրերը բախտի քմահաճոյքին թողած, որոշեց ներկայացնել 2050 թ. Հայաստանի «տեսլականը»։ Ընդ որում` կոնկրետ թւերով ու ցուցանիշներով, այն դէպքում, երբ ՀՀ կառավարութեան գործունէութեան հնգամեայ ծրագրում շատ քիչ են կոնկրետ թւերը։ Ի՞նչ երեւոյթի հետ գործ ունենք։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։