Հա

Քաղաքական

14/08/2019 - 08:25

ՆԱՏՕ-ում մեկնաբանել են Սերգէյ Շոյգուի ինքնաթիռի հետ կապւած միջադէպը

ՆԱՏՕ-ի կործանիչները երեքշաբթի մօտեցել են Բալթիկ ծովի վերեւում թռչող օդանաւին, որում գտնւել է ՌԴ պաշտպանութեան նախարար Սերգէյ Շոյգուն, որպէսզի պարզեն, թէ ինչ ինքնաթիռ է դա:

«alikonline.ir» - ՆԱՏՕ-ի կործանիչները երեքշաբթի մօտեցել են Բալթիկ ծովի վերեւում թռչող օդանաւին, որում գտնւել է ՌԴ պաշտպանութեան նախարար Սերգէյ Շոյգուն, որպէսզի պարզեն, թէ ինչ ինքնաթիռ է դա: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է ՏԱՍՍ գործակալութիւնը՝ մէջբերելով Հիւսիսատլանտեան դաշինքի մամլոյ հաղորդագրութիւնը:

«ՆԱՏՕ-ի «օդային ոստիկանութեան» առաքելութեան ինքնաթիռները օդ են բարձրացել, որպէսզի պարզեն, թէ ինչ ինքնաթիռ է դա, որը մօտ էր թռչում դաշինքի օդային տարածքին: Հէնց նոյնականացումն աւարտւել է, ինքնաթիռը վերադարձել է բազա: ՆԱՏՕ-ն տեղեկութիւն չի ունեցել, թէ ով է եղել ռուսական օդանաւում»,- ասւում է հաղորդագրութեան մէջ:

Ռուսական SU-27 կործանիչները, որոնք ուղեկցելիս են եղել ռուս նախարարի օդանաւը, թոյլ չեն տւել ՆԱՏՕ-ի F-18 կործանիչին մօտենալ Շոյգուի ինքնաթիռին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։