Հա

Քաղաքական

15/08/2019 - 09:10

Թրամփը յայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ ընտրւելուց յետոյ մինչեւ 5 մլրդ. դոլար է կորցրել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ պետութեան ղեկավար ընտրւելուց յետոյ մինչեւ 5 միլիարդ դոլար է կորցրել:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ պետութեան ղեկավար ընտրւելուց յետոյ մինչեւ 5 միլիարդ դոլար է կորցրել: Այդքան գումար է նա գնահատել այն եկամուտները, որոնք, իր կարծիքով, բաց է թողել՝ հրաժարւելով գործարարի կարիերայից, ինչպէս նաեւ փաստաբանների ծախսերն իր դէմ յարուցւած հայցերի պատճառով: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«Դա (ԱՄՆ-ի նախագահի պաշտօնում լինելը), հնարաւոր է, ինձ արժէնում է երեքից մինչեւ հինգ միլիարդ դոլար,- մէջերում է NBC հեռուստաալիքը Թրամփի յայտարարութիւնը:- Բայց ինձ համար միեւնոյն է, դա ինձ չի յուզում»: Իր խօսքում նա հերթական անգամ ընդգծել է, որ մտադիր է վերընտրման հասնել նախագահի պաշտօնում:

«Այն, որ ես նախագահ եմ, ինձ համար մի ամբողջ կարողութիւն արժի»,- ասել է Թրամփը: Միացեալ Նահանգների նախագահը գանգատւել է, որ ինքը շատ է ծախսում փաստաբանների վրայ, որովհետեւ իր ընդդիմախօսներն «ամէն օր» իր դէմ հայցեր են յարուցում դատարաններում, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։