Հա

Քաղաքական

15/08/2019 - 12:10

Այրւող շարժիչով А321 օդանաւը վթարային վայրէջք է կատարել Մերձմոսկովեան շրջանի եգիպտացորենի դաշտում

Ռուսական Ural Airlines աւիաընկերութեան Аirbus A321 օդանաւն այսօր՝ առաւօտեան վթարային վայրէջք է կատարել Մերձմոսկովեան շրջանում՝ «Ժուկովսկի» օդանաւակայանից օդ բարձրանալուց յետոյ:

«alikonline.ir» - Ռուսական Ural Airlines աւիաընկերութեան Аirbus A321 օդանաւն այսօր՝ առաւօտեան վթարային վայրէջք է կատարել Մերձմոսկովեան շրջանում՝ «Ժուկովսկի» օդանաւակայանից օդ բարձրանալուց յետոյ: Այս մասին ըստ Tert.am-ի՝ տեղեկացնում է meduza.io-ն: 

Օդանաւում գտնւել է 234 մարդ, այդ թւում՝ 7 հոգանոց անձնակազմը: Այն Մոսկւայից Սիմֆերոպոլ էր թռչում: Բարձրութիւն հաւաքելու ժամանակ օդանաւը բախւել է թռչունների երամի, ինչի հետեւանքով երկու շարժիչներն անջատւել են, քանի որ դրանցում թռչուններ են յայտնւել: Շարժիչներից մէկը սկսել է այրւել:

Օդանաւի անձնակազմը որոշել է վայրէջք կատարել եգիպտացորենի դաշտում՝ օդանաւակայանի թռիչքուղուց 1 կմ հեռաւորութեան վրայ: Օդանաւը վայրէջք է կատարել հաւաքւած շասսիով:

Ուղեւորները տարհանւել են փչովի թեքահարթակներով:

Վթարային վայրէջքի հետեւանքով տուժել է 10 մարդ, այդ թւում՝ 3 երեխայ, բոլոր տուժածները հոսպիտալացւել են: Լուրջ վնասւածքներ չկան:

Միւս ուղեւորներին աւտոբուսներով տեղափոխւել են օդանաւակայան:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։