Հա

Քաղաքական

18/08/2019 - 14:20

«Ռուսաստանը չի դիմանայ «դեմոկրատիայի» երկրորդ ալիքին». Գրիգորի Տրոֆիմչուկը՝ Մոսկւայում ընթացող ցոյցերի մասին

Ռադիկալ լիբերալների երկրորդ սերունդը փորձում է կրկնել 1991 թւականի իրադարձութիւնները՝ յոյս ունենալով, որ ժողովուրդը մոռացել է այն մասին, թէ ինչի յանգեցրեց այդ գաղափարախօսութիւնը Ռուսաստանի համար: Tert.am-ի հետ զրոյցում ասաց ռուսաստանցի քաղաքագէտ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ խօսելով երկրում տեղի ունեցող փողոցային ակցիաների մասին: Նա նշեց, որ այդ մարդիկ պայքարում են մի բանի դէմ, որն արդէն իսկ հաստատւած է:

«alikonline.ir» - Ռադիկալ լիբերալների երկրորդ սերունդը փորձում է կրկնել 1991 թւականի իրադարձութիւնները՝ յոյս ունենալով, որ ժողովուրդը մոռացել է այն մասին, թէ ինչի յանգեցրեց այդ գաղափարախօսութիւնը Ռուսաստանի համար: Tert.am-ի հետ զրոյցում ասաց ռուսաստանցի քաղաքագէտ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ խօսելով երկրում տեղի ունեցող փողոցային ակցիաների մասին: Նա նշեց, որ այդ մարդիկ պայքարում են մի բանի դէմ, որն արդէն իսկ հաստատւած է:

 

- Ի՞նչ է կատարւում Ռուսաստանում: Մոսկւայում պարբերաբար ցոյցեր են անցկացւում մէկ ազատ ընտրութիւնների պահանջով, մէկ բռնութեան կանխարգելման օրէնքի ընդունման պահանջով: Ի՞նչ է իրականում թաքնւած այդ ցոյցերի տակ:

- Ռադիկալ լիբերալների երկրորդ սերունդը փորձում է կրկնել 1991թւականի իրադարձութիւնները՝ յոյս ունենալով, որ ժողովուրդը մոռացել է այն մասին, թէ ինչի յանգեցրեց այդ գաղափարախօսութիւնը Ռուսաստանի համար, այն դէպքում, երբ մինչեւ հիմա ՌԴ առանձին հատւածներ չեն կարողանում ուշքի գալ այդ հարւածից:

 

- Իսկ ինչպէ՞ս է արտայայտւում նմանութիւնը 91թւականի իրադարձութիւնների հետ:

- Լոզունգները նոյնն են՝ սկսած ազատ ընտրութիւններ անցկացնելու պահանջով եւ այլն, բայց մենք վաղուց չենք ապրում Խորհրդային միութիւնում: ԽՍՀՄ-ում, եթէ պէտք է որեւէ մէկին յիշեցնեմ, չկային օլիգարխներ, թանկացումներ, դրա համար էլ ռուսաստանցիները չէին սիրում դեմոկրատներին դեռ 90-ականներից:

Դեմոկրատների ներկայիս սերունդը բախտաւոր է այն առումով, որ հիմա իշխում է դեմոկրատիան, փաստացի իշխանութեան է ժողովրդավարութիւնը: Հակառակ դէպքում գործող իշխանութիւնն իրենց այլ կերպ պատասխան կը տար, ոչ թէ ժամանակաւոր բերման կը ենթարկէր, մի քանի օրով կը նստացնէր, այլ վերջնական «կը դնէր իրենց տեղը», ինչպէս արւել է տասնամեակներ առաջ:

Ռուսաստանը չունի նոր «չուբայսների», «նեմցովների», «հէյդարների» կարիք. մենք վաղուց հասկացել ենք, թէ ինչ է դա:

Դրա համար փողոց են դուրս գալիս հիմնականում երիտասարդներ, նոր սերունդ, որոնց չեն բացատրել, որ իրենք պայքարում են նրա համար, ինչն արդէն իրականութիւն է: Դեմոկրատիան ու լիբերալիզմը իրականութիւն են, պէտք չէ կոտրել բացւած դռները:

 

- Ուզում էք ասել, որ Ռուսաստանում չե՞ն կեղծւում ընտրութիւնները, ու մարդիկ սխալւո՞ւմ են նման բան պահանջելով:

- Ռուսաստանցիներին ընտրութիւններ առհասարակ պէտք չեն: Մեր մարդիկ ակտիւ քւէարկում էին պատմութեան նախորդ դարում՝ 80-90 թթ.-ին, փորձում էին լաւ կեանք գտնել քւէատուփերի անդունդում, բայց երբ հասկացան, որ լաւ կեանք ունենալու գաղտնիքները քւէարկութեան մէջ չեն, քւէարկելու ցանկութիւնը արագ վերացաւ:

Բոլորին էլ հասկանալի է, որ «արդար ընտրութիւններ» Արեւմուտքում չկան: Կարծում եմ, որ արդար ընտրութիւններով իշխանութեան գալու հնարաւորութիւնը զրոյական է: Դրա համար հանրութեան մեծ մասին չի գրաւում լիբերալների կոչը՝ «արդար ընտրութիւններ», ու իրենք չեն միանում փողոցային պայքարին: Ռուսաստանում չի կարող լինել «գունաւոր յեղափոխութիւն»:

 

- Ձեր խօսքից կարելի է ենթադրել, որ լիբերալներն իրականում ոչ թէ լիբերալիզմ են ուզում, այլ իշխանութեան փոփոխութիւն:

- Այո, սրանք ակցիաներ են գործող իշխանութեան դէմ, Պուտինի դէմ, որոնք ստանում են տարբեր անուններ, քողարկւում են տարբեր պահանջների տակ՝ մէկ լրագրող Գոլունովի պաշտպանութիւն անւան, մէկ բռնութեան կանխարգելման օրէնքի եւ այլն:

 

- Վ. Պուտինի պաշտօնավարման ժամկէտը լրանում է: Նա կը գնա՞յ իշխանութիւնից, թէ՞ կը կրկնւի տարիներ առաջ տեղի ունեցածը՝ իշխանութեան կը գայ մէկը, ով «կը ենթարկւի» Պուտինին:

- Նման նախադրեալներ, նման եզրակացութիւններ անելու համար առկայ նախադրեալներ չկան: Քաղաքական օրէնքների համաձայն «հին ուժերը» չեն յաղթում, յաղթում են նորերը, ինչպէս 100 տարի առաջ յաղթեցին բոլշեւիկները: Ո՛չ կոմունիստները, ո՛չ լիբերալները Ռուսաստանի համար նոր ուժեր չեն, որքան էլ որ իրենք իրենց ներկայացնեն այդպիսին:

Ինչ վերաբերում է գործող նախագահին, ապա 2014 թւականից սկսած ՌԴ-ն շրջապատւած է աշխարհաքաղաքական նոր իրողութիւններով, ու նա ստիպւած է միասնական ու ամուր պահել երկիրը: Կարծում եմ, որ իշխանութիւնը ստիպւած կը լինի տրանսֆորմացւել, բայց պահել իր ամբողջականութիւնը: Հակառակ դէպքում ամէն ինչ կը կործանւի. Ռուսաստանը չի դիմանայ «դեմոկրատիայի» երկրորդ ալիքին:

 

ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Յարակից լուրեր

  • Վաշինգտոնը հիմնաւորւում է սեւծովեան աւազանում
    Վաշինգտոնը հիմնաւորւում է սեւծովեան աւազանում

    Վերջին շրջանում կրկին ակտիւացել են խօսակցութիւնները Վրաստանի Անակլիա խորջրեայ նաւահանգստի շինարարութեան նախագծի շուրջ։ Մեծացել է նախագծի նկատմամբ աշխարհաքաղաքական խաղացողների հետաքրքրութիւնը։ Հարցը դիտարկւում է ինչպէս տնտեսական, տրանսպորտային ու լոգիստիկ, այնպէս էլ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական համատեքստերում։ 

  • Ակնարկ. Եռակողմ անհամաձայնութիւններ
    Ակնարկ. Եռակողմ անհամաձայնութիւններ

    Անգարայի մէջ կայացած Թուրքիա-Ռուսիա-Իրան միջնախագահական ձեւաչափով եռակողմ հանդիպման պաշտօնական յայտարարութիւնը ո՛չ միայն հակիրճ է, այլ նոյնիսկ անբովանդակ: Նման ամփոփ եւ որեւէ հիմնական շեշտադրում չպարփակող յայտարարութիւն կա՛մ կ՛ուզէ թաքցնել հիմնական բաժինը եւ ուշադրութիւն ցրուել, կա՛մ ալ ընդհանուր յայտարարներու չգալու պարագային կը շրջանցէ տարակարծութիւններու գոյութեան փաստը:

  • Անդրադարձ. Աջակցութեան վերանորոգումն ու «Աւետիս»-ը
    Անդրադարձ. Աջակցութեան վերանորոգումն ու «Աւետիս»-ը

    9 ապրիլ 2019-ին նախատեսուած խորհրդարանական ընտրութիւններէն 6 օր առաջ եւ Իսրայէլի վարչապետ Պենիամին Նեթանիահուի Ռուսիա այցելութենէն մէկ օր առաջ Իսրայէլ վերատիրացաւ 1982-ին իսրայէլեան բանակի Լիբանան ներխուժման ընթացքին Պեքաայի դաշտին մէջ սուրիական բանակին հետ «Սուլթան Եաաքուպ» ճակատամարտի ընթացքին անյայտացած զինուորներէն Զաքարիա Պոմելի դիակին: 37 տարի առաջ անյայտացած զինուորի դիակի յայտնաբերման թայմինկը բնականաբար զուգադիպութիւն չէր:

  • Սիրիայում պատերազմը չի աւարտւում՝ կան չլուծւած շահեր
    Սիրիայում պատերազմը չի աւարտւում՝ կան չլուծւած շահեր

    Սեպտեմբերի 16-ին, Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցաւ Ռուսաստան-Իրան-Թուրքիա ձեւաչափով (Աստանայի ձեւաչափ)՝ սիրիական ճգնաժամի կարգաւորման հարցով հինգերորդ հանդիպումը: Աստանեան ձեւաչափով հանդիպումներ սկսել են անցկացւել 2017 թւականից, նպատակը սիրիական հակամարտութեան կարգաւորում է:

  • «Նիկոլ Փաշինեանը ԱԽ նիստ է հրաւիրել Պուտին-Ռոհանի-Էրդողան հանդիպումից յետոյ». «Ժամանակ»
    «Նիկոլ Փաշինեանը ԱԽ նիստ է հրաւիրել Պուտին-Ռոհանի-Էրդողան հանդիպումից յետոյ». «Ժամանակ»

    «Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ներքաղաքական բուռն զարգացումների կիզակէտում աննկատ մնաց Հայաստանից ոչ շատ հեռու՝ հարեւան Թուրքիայում Էրդողան-Պուտին-Ռոհանի եռակողմ Վեհաժողովի անցկացումը, որի գլխաւոր թեման Սիրիան էր: Սիրիան, իհարկէ, հսկայական ճիւղաւորումներ ունեցող թեմա է, այդ թւում՝ դէպի Կովկաս:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։