Հա

Քաղաքական

21/08/2019 - 08:50

Թուրքիայի ոստիկանութիւնը ջրցան մեքենաներ է կիրառել քուրդ ցուցարարների դէմ

Թուրքիայի ոստիկանութիւնը ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ է կիրառել երկրի հարաւարեւելեան նահանգներում չարտօնւած ցոյցեր անցկացնող քրդերի դէմ:

«alikonline.ir» - Թուրքիայի ոստիկանութիւնը ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ է կիրառել երկրի հարաւարեւելեան նահանգներում չարտօնւած ցոյցեր անցկացնող քրդերի դէմ. տեղեկացնում է Reuters-ը:

Բողոքի ցոյցերը տեղի են ունեցել Վանում, Դիարբեքիրում եւ Մարդինում, այն բանից յետոյ, երբ նախորդ օրն Անկարան հեռացրել էր այդ քաղաքների ընտրւած քաղաքապետերին, որոնք անդամկցում են քրդամէտ «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութեանը: Վերջիններս մեղադրւում են  Թուրքիայում արգելւած «Քուրդիստանի Բանւորական»  կուսակցութեան հետ կապ ունենալու համար:

Ոստիկանութիւնը պահանջել է դադարեցնել չարտօնւած ցոյցերը, սակայն մասնակիցները չեն ենթարկւել:Արդիւնքում մի քանի մարդ, այդ թւում՝ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան պատգամաւորներ, հիւանդանոցում են յայտնւել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։