Հա

Քաղաքական

21/08/2019 - 09:00

«Մեր սքանչելի երկրները պէտք է միասին ապրեն». ինչպէս է անցել Մակրոնի եւ Պուտինի հանդիպումը

Օգոստոսի 20-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի՝ Մարսէլում գտնւող ամառային նստավայրում կայացել է նրա եւ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում կողմերը մի շարք թեմաներ են քննարկել՝ երկկողմ յարաբերութիւնները, Ուկրայինայում եւ Սիրիայում տիրող իրավիճակները, Իրանի շուրջ ստեղծւած իրավիճակը:

«alikonline.ir» - Օգոստոսի 20-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի՝ Մարսէլում գտնւող ամառային նստավայրում կայացել է նրա եւ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում կողմերը մի շարք թեմաներ են քննարկել՝ երկկողմ յարաբերութիւնները, Ուկրայինայում եւ Սիրիայում տիրող իրավիճակները, Իրանի շուրջ ստեղծւած իրավիճակը: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գործակալութիւնը նշում է, որ վերջին տարիներին Մակրոնի ու Պուտինի բանակցութիւնների թեմաները գրեթէ անփոփոխ են: Մակրոնը պարբերաբար կոչ է անում բարձր մակարդակով «նորմանդական ձեւաչափով» բանակցութիւններ կազմակերպել, սակայն կողմերը հասկանում են, որ առայժմ այդ մասին խօսք չի կարող լինել:

«Մեր ամբողջ պատւիրակութեանը նստեցրեց ստւերում, իսկ ինքը նստեց արեւի տակ, դրա համար էլ կը փորձեմ կարճ կապել, չնայած որոշ բաներ ստիպւած ենք այնուամենայնիւ կրկնել»,- ասել է Պուտինն իր ֆրանսիացի պաշտօնակցի մասին:

Լրագրողների հետ զրոյցում Մակրոնը յայտնել է, որ հանդիպման թեմաները կը լինեն աշխարհում տիրող բոլոր խոշոր ճգնաժամները, իսկ Ուկրայինայի մասին առանձին է յիշատակել՝ նշելով, որ մտադիր է Պուտինի հետ քննարկել Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Դոնբասում տիրող իրավիճակի կարգաւորման շրջանակներում ընդունած վերջին որոշումը:

«Կը ցանկանայի, որ առաջիկայ ժամերին, օրերին եւ շաբաթներին հնարաւորութիւն ունենայինք նոր խթան հաղորդելու Մինսկում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների շրջանակում ջանքերին, որոնք շարժ են ապահովում դէպի առաջ»,- ասել է Մակրոնը:

Պուտինն իր հերթին յայտնել է, որ իր պաշտօնակցին կը տեղեկացնի Զելենսկիի հետ զրոյցի մասին, քանի որ կան բաներ, որոնք զգուշաւոր «լաւատեսութիւն» են ներշնչում:

«Նորմանդական ձեւաչափի» համար այլընտրանք չկայ, եւ Ռուսաստանը կաջակցի այդ ձեւաչափին, սակայն միեւնոյն ժամանակ իւրաքանչիւր հանդիպում պէտք է յստակ արդիւնքների յանգեցնի, պէտք է հասնել նրան,  ինչի մասին աւելի վաղ պայմանաւորւել ենք, եւ շարժւել դէպի այդ նպատակը: 2016 թւականին փոխըմբռնում է ձեռք բերւել, խոստացւել է գործի դնել Դոնբասի յատուկ կարգավիճակի մասին օրէնքը: Դա վերջիվերջոյ հարկաւոր է անել, հարկաւոր է ինչ-որ կերպ ձեւակերպել: Նոյնը վերաբերում է մի քանի այլ հարցերի, ինչպիսին, օրինակ, համաներումն է»,- նկատել է Կրեմլի ղեկավարը:

Լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի ղեկավարը, պատասխանելով Մոսկւայում տեղի ունեցած ակցիաների մասին հարցին, ասել է, որ բոլորը խաղաղ բողոքի ցոյց անցկացնելու իրաւունք ունեն, եւ որ իշխանութիւնները չեն կարող դրան միջամտել: Միեւնոյն ժամանակ նա ընդգծել է, որ ո՛չ իշխանութիւնները, ո՛չ քաղաքացիական խմբաւորումներն իրաւունք չունեն խախտելու գործող օրէնքը եւ բախումների յանգեցնելու, եւ որ օրինախախտները պատասխանատւութեան կը ենթարկւեն նոյն օրէնքի ուժով:

Կարճատեւ մամուլի ասուլիսի աւարտին Մակրոնը յայտնել է, որ յոյս ունի դեր խաղալու Ռուսաստանի եւ Եւրոմիութեան միջեւ անվտանգութեան նոր ճարտարապետութեան ստեղծման հարցում: «Կարծում եմ՝ մեզ կը յաջողւի միասին աշխատել մեր աշխարհամասի անվտանգութեան ուղղութեամբ»,- ասել է նա՝ եզրափակելով, որ իրենց «սքանչելի երկրները պէտք է ապրեն միասին»:

Երկու ղեկավարների հանդիպման հիմնական մասն անցել է փակ դռների ետեւում եւ 3 ու կէս ժամ է տեւել: Նշենք, որ անցած տարի Մակրոնը եւ Պուտինը հանդիպել են 5 անգամ, իսկ այս տարւայ յունիսին բանակցութիւններ են վարել Ճապոնիայի Օսակա քաղաքում՝ G20-ի գագաթնաժողովի շրջանակներում:

Յարակից լուրեր

  • Այցելութիւն նախագահ Աունի
    Այցելութիւն նախագահ Աունի

    ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն ներկայացնող պատուիրակութիւն մը սեպտեմբերի 19-ին այցելեց հանրապետութեան նախագահ զօր. Միշէլ Աունի՝ ողջունելու համար Մեծն Լիբանանի հռչակման 100-ամեակի ձեռնարկներու մեկնարկին առիթով անոր կատարած յայտարարութիւնները:

  • Հանդիպել են ՀՀ եւ ԱՀ ԱԳ նախարարները
    Հանդիպել են ՀՀ եւ ԱՀ ԱԳ նախարարները

    Սեպտեմբերի 20-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետութեան ԱԳ նախարար Մասիս Մայիլեանի հետ։

  • ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէն հանդիպել է «Ազատ հայրենիք» կուսակցութեան ներկայացուցիչների հետ
    ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէն հանդիպել է «Ազատ հայրենիք» կուսակցութեան ներկայացուցիչների հետ

    ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի բանակցութիւններն Արցախի խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ շարունակւում են:

  • Ակնարկ. Եռակողմ անհամաձայնութիւններ
    Ակնարկ. Եռակողմ անհամաձայնութիւններ

    Անգարայի մէջ կայացած Թուրքիա-Ռուսիա-Իրան միջնախագահական ձեւաչափով եռակողմ հանդիպման պաշտօնական յայտարարութիւնը ո՛չ միայն հակիրճ է, այլ նոյնիսկ անբովանդակ: Նման ամփոփ եւ որեւէ հիմնական շեշտադրում չպարփակող յայտարարութիւն կա՛մ կ՛ուզէ թաքցնել հիմնական բաժինը եւ ուշադրութիւն ցրուել, կա՛մ ալ ընդհանուր յայտարարներու չգալու պարագային կը շրջանցէ տարակարծութիւններու գոյութեան փաստը:

  • Դեսպան Սաջջադին հանդիպել է ՀՀ սոցնախարարի հետ
    Դեսպան Սաջջադին հանդիպել է ՀՀ սոցնախարարի հետ

    ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյեանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։