Հա

Քաղաքական

21/08/2019 - 12:10

Թրամփը Դանիա այցը չեղարկել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի անսպասելի չեղարկել է Դանիա այցը՝ յայտարարելով, որ այցելութիւնն անիմաստ է այն բանից յետոյ, երբ Դանիայի վարչապետ Մեթէ Ֆրեդերիքսենը ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիան գնելու գաղափարն անւանել է «անհեթեթ»:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի անսպասելի չեղարկել է Դանիա այցը՝ յայտարարելով, որ այցելութիւնն անիմաստ է այն բանից յետոյ, երբ Դանիայի վարչապետ Մեթէ Ֆրեդերիքսենը ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիան գնելու գաղափարն անւանել է «անհեթեթ»: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում է Fox News-ը:

Թրամփի այցը Դանիա պէտք է տեղի ունենար սեպտեմբերի 2-3-ը Եւրոպայում նրա ուղեւորութիւնների շրջանակում, սակայն երեքշաբթի ԱՄՆ նախագահի Twitter-ում հրապարակած յայտարարութիւնը հաստատել է, որ Դանիա նրա այցի նպատակը հէնց Գրենլանդիան գնելու հարցի քննարկումն էր:

«Դանիան անչափ իւրայատուկ երկիր է՝ աներեւակայելի ժողովրդով, բայց հիմնւելով վարչապետ Մեթէ Ֆրեդերիքսէնի արտայայտութիւնների վրայ՝ որ շահագրգռւած չէ Գրենլանդիան ձեռք բերելու քննարկմամբ, ես մեր այցը, որը պէտք է տեղի ունենար 2 շաբաթ յետոյ, կը յետաձգեմ այլ ժամանակի»,- նշել է Թրամփը:

«Վարչապետը կարողացաւ իր անկեղծութեամբ մեծ ծախսեր ու ջանքեր խնայել ինչպէս Միացեալ Նահանգների, այնպէս էլ Դանիայի կողմից: Ես նրան շնորհակալ եմ դրա համար եւ անհամբերութեամբ եմ սպասում երբեւէ ապագայում (հանդիպման) վերածրագրմանը»,- եզրափակել է ԱՄՆ նախագահը:

Ըստ հեռուստաալիքի՝ Սպիտակ տունն աւելի ուշ հաստատել է Դանիա այցի չեղարկումը, ներառեալ երկրի թագուհու հետ նախատեսւած հանդիպումը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։