Հա

Քաղաքական

22/08/2019 - 11:20

«Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցութիւնը զուտ ռազմավարական բնոյթ է կրում եւ կարող է ցանկացած պահի խզւել». Der Spiegel

Գերմանական Der Spiegel պարբերականը յօդւած է հրապարակել Ռուսաստանի եւ Թուրքիայի կողմից Սիրիայի Իդլիբ նահանգում անվտանգութիւն ապահովելու հարցի, երկկողմ ռազմավարական համագործակցութեան եւ նահանգում օրերս տեղի ունեցած միջադէպի վերաբերեալ:

«alikonline.ir» - Գերմանական Der Spiegel պարբերականը յօդւած է հրապարակել Ռուսաստանի եւ Թուրքիայի կողմից Սիրիայի Իդլիբ նահանգում անվտանգութիւն ապահովելու հարցի, երկկողմ ռազմավարական համագործակցութեան եւ նահանգում օրերս տեղի ունեցած միջադէպի վերաբերեալ: Գրում է Tert.am-ը:

Պարբերականը նկատում է, որ, չնայած նահանգում անվտանգութեան ապահովման խոստմանը, հազարաւոր սպանւածների եւ հարիւրաւոր փախստականների գոյութեան փաստերը վկայում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «աննրբանկատութեանը հակադրելու ոչինչ չունի»:

«Հնարաւոր է, որ թուրքական կառավարութիւնը չափազանց վստահ կամ չափազանց միամիտ է գտնւել: Անվտանգութեան առանձնակի միջոցներ չձեռնարկելով՝ այն Սիրիայի հիւսիսում Իդլիբ նահանգի տարածքով Մուրեկ քաղաքի ուղղութեամբ մի քանի ռազմական պահակախումբ է ուղարկել: Այդ գիւղում է գտնւում թուրքական բանակի դիտակէտերից մէկը: Էրդողանն ակնյայտօրէն ցանկանում էր ազդանշան ուղարկել այն մասին, որ իր կառավարութիւնն անգործութեան մատնւած չէ: Միաժամանակ նա, հաւանաբար, յոյս ունէր, որ ռուսական կառավարութիւնը՝ Բաշշար Ասադի (Սիրիայի նախագահի - Tert.am) գլխաւոր դաշնակիցը, կը կանխի թուրքական ստորաբաժանման նկատմամբ յարձակումը: Թուրքիան ստիպւած եղաւ վճարել այդ անփութութեան դիմաց»,- ասւած է յօդւածի տեքստում:

Յօդւածագիրները նկատում են, որ Իդլիբում թուրքական ռազմական պահակախմբի նկատմամբ օդային յարձակման դէպքը, որի հետեւանքով 3 խաղաղ բնակիչ էր զոհւել, ցոյց է տալիս, թէ որքան արագ կարող է սրւել Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմը՝ չնայած նրան, որ շարունակւում է արդէն գրեթէ 9 տարի:

Յօդւածի համաձայն՝ Ասադը վճռականօրէն է տրամադրւած Սիրիան Մոսկւայի ու իրանական վարչակարգի օգնութեամբ ապստամբներից ամբողջութեամբ յետ նւաճելու հարցում, եւ քանի դեռ աշխարհն անտարբերութեամբ հետեւում է սիրիական աղէտին, միայն Անկարան է միանշանակ կերպով ապստամբներին կողմ հանդէս գալիս:

Պարբերականը յիշեցնում է անցած աշնանը Էրդողանի եւ Պուտինի միջեւ հրադադարի մասին համաձայնութիւնը՝ նշելով, որ այն ժամանակ նախագահները խոստացել էին ապահովել խաղաղ բնակիչների անվտանգութիւնը, սակայն ո՛չ Էրդողանը, ո՛չ Պուտինը չեն պահել Իդլիբում «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբաւորման դէմ վճռական քայլեր ձեռնարկելու խոստումը, իսկ Ասադը չի հրաժարւել նահանգը Դամասկոսում գործող կառավարութեան վերահսկողութեան տակ վերցնելու նպատակից:

«Այժմ Էրդողանը երկընտրանքի առաջ է. Ասադի յարձակումը կանխելու համար նա պէտք է զգալիօրէն աւելի մեծ քանակութեամբ զինւորներ ուղարկի Իդլիբ, ինչը մեծ դժգոհութիւն կառաջացնի պատերազմից յոգնած թուրք բնակչութեան շրջանում, սակայն առանց զօրքերի հզօրացման նա կախւած կը լինի Պուտինի ողորմածութիւնից»,- գրում է պարբերականը:

Յօդւածի հեղինակները նշում են, որ Մոսկւան պահանջում է Անկարայից հրաժարւել Մուրեկ քաղաքից, որտեղ թուրքական ռազմական պահակախումբը գրեթէ ամբողջութեամբ շրջապատւած է Սիրիայի կառավարական զօրքերով, սակայն Թուրքիան նման մտադրութիւն չունի:

Պարբերականը յիշեցնում է, որ 2015 թ.-ին Թուրքիան եւ Ռուսաստանն արդէն գտնւել են պատերազմի շեմին, երբ թուրքական բանակը Սիրայի օդային տարածքում ռուսական ինքնաթիռ էր վայր գցել:

Եզրափակելով յօդւածի հեղինակները նկատում են, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցութիւնը զուտ ռազմավարական բնոյթ է կրում եւ, ինչպէս ցոյց տւեցին վերջին դէպքերը, կարող է ցանկացած պահի խզւել, եթէ կողմերից մէկը դա ընդունելի համարի:

Յիշեցնենք, որ Թուրքիայի հետ սահմանին գտնւող Իդլիբում, որը Սիրիայի՝ կառավարութեան հսկողութեան տակ չգտնւող նահանգներից է, ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համաձայնութեան, պէտք է ապառազմականացւած գօտի ստեղծւէր, ինչի նպատակով թուրքական կողմն իր զինւած ուժերն է տեղակայել նահանգում, սակայն ապրիլից կառավարական ուժերը մեծացրել են նահանգի նկատմամբ գրոհները: Արդիւնքում արդէն հարիւրաւոր քաղաքացիական անձինք են զոհւել:

Յարակից լուրեր

  • «Իրանը և ՌԴ-ն մեր իշխանութիւններին կոշտ պահանջներ կը ներկայացնեն, փոխարէնը սեղանին կը դնեն երաշխիքներ, որ պատերազմը չի վերսկսւի». քաղաքագէտը՝ Պուտինի եւ Ռոուհանիի՝ Երեւան կատարելիք այցի մասին
    «Իրանը և ՌԴ-ն մեր իշխանութիւններին կոշտ պահանջներ կը ներկայացնեն, փոխարէնը սեղանին կը դնեն երաշխիքներ, որ պատերազմը չի վերսկսւի». քաղաքագէտը՝ Պուտինի եւ Ռոուհանիի՝ Երեւան կատարելիք այցի մասին

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի երեւանեան այցին բոլորովին այլ օրակարգային թեմաներ կը լինեն, երկու երկրներն էլ ունեն ՀՀ իշխանութիւններին ներկայացւած յստակ կոշտ պահանջներ: Tert.am-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց քաղաքագէտ Սերգէյ Շաքարեանցը՝ անդրադառնալով հոկտեմբերի 1-ին սպասւող ԵԱՏՄ բարձրագոյն խորհրդի նիստին, որի մասնակցելու համար Երեւան կը ժամանեն Պուտինը եւ Ռոուհանին:

  • Պոլսոյ պատրիարքական ընտրութիւնների թնջուկը
    Պոլսոյ պատրիարքական ընտրութիւնների թնջուկը

    Կ. Պոլսի հայ համայնքը վերջին շրջանում յայտնւել է սպասումների եւ լարւածութեան մէջ. 2019 թ. մարտի 8-ից՝ Պոլսոյ պատրիարք Մեսրոպ Մութաֆեանի մահվանից յետոյ, սկսւեց պատրիարքի ընտրութեան երկար ու բարդ գործընթացը:

  • Վաշինգտոնը հիմնաւորւում է սեւծովեան աւազանում
    Վաշինգտոնը հիմնաւորւում է սեւծովեան աւազանում

    Վերջին շրջանում կրկին ակտիւացել են խօսակցութիւնները Վրաստանի Անակլիա խորջրեայ նաւահանգստի շինարարութեան նախագծի շուրջ։ Մեծացել է նախագծի նկատմամբ աշխարհաքաղաքական խաղացողների հետաքրքրութիւնը։ Հարցը դիտարկւում է ինչպէս տնտեսական, տրանսպորտային ու լոգիստիկ, այնպէս էլ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական համատեքստերում։ 

  • Ակնարկ. Եռակողմ անհամաձայնութիւններ
    Ակնարկ. Եռակողմ անհամաձայնութիւններ

    Անգարայի մէջ կայացած Թուրքիա-Ռուսիա-Իրան միջնախագահական ձեւաչափով եռակողմ հանդիպման պաշտօնական յայտարարութիւնը ո՛չ միայն հակիրճ է, այլ նոյնիսկ անբովանդակ: Նման ամփոփ եւ որեւէ հիմնական շեշտադրում չպարփակող յայտարարութիւն կա՛մ կ՛ուզէ թաքցնել հիմնական բաժինը եւ ուշադրութիւն ցրուել, կա՛մ ալ ընդհանուր յայտարարներու չգալու պարագային կը շրջանցէ տարակարծութիւններու գոյութեան փաստը:

  • Անդրադարձ. Աջակցութեան վերանորոգումն ու «Աւետիս»-ը
    Անդրադարձ. Աջակցութեան վերանորոգումն ու «Աւետիս»-ը

    9 ապրիլ 2019-ին նախատեսուած խորհրդարանական ընտրութիւններէն 6 օր առաջ եւ Իսրայէլի վարչապետ Պենիամին Նեթանիահուի Ռուսիա այցելութենէն մէկ օր առաջ Իսրայէլ վերատիրացաւ 1982-ին իսրայէլեան բանակի Լիբանան ներխուժման ընթացքին Պեքաայի դաշտին մէջ սուրիական բանակին հետ «Սուլթան Եաաքուպ» ճակատամարտի ընթացքին անյայտացած զինուորներէն Զաքարիա Պոմելի դիակին: 37 տարի առաջ անյայտացած զինուորի դիակի յայտնաբերման թայմինկը բնականաբար զուգադիպութիւն չէր:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։