Հա

Քաղաքական

22/08/2019 - 11:00

ՄԱԿ-ում տարածւել է Արցախի Հանրապետութեան Կամաւոր ազգային զեկոյցը

ՄԱԿ-ում, որպէս պաշտօնական փաստաթուղթ, տարածւել է Արցախի Հանրապետութեան Կամաւոր ազգային զեկոյցը՝ ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառւած կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերեալ:

«alikonline.ir» - ՄԱԿ-ում, որպէս պաշտօնական փաստաթուղթ, տարածւել է Արցախի Հանրապետութեան Կամաւոր ազգային զեկոյցը՝ ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառւած կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերեալ: Այն պատրաստւել է Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան նախաձեռնութեամբ եւ հաստատւել է Արցախի կայուն զարգացման ազգային խորհրդի կողմից. տեղեկացնում է Tert.am-ը:

Զեկոյցում տրւում է տեղեկատվութիւն՝ կայուն զարգացման ոլորտներում կոնկրետ նպատակների իրականացման գործում արձանագրւած առաջընթացի՝ ի յեճուկս Ադրբեջանի կողմից անվտանգային լուրջ մարտահրաւէրներին, ինչպէս նաեւ Արցախի Հանրապետութեան բնակչութեան ֆիզիկական գոյութեան սպառնալիքներին:

Զեկոյցն իրենից ներկայացնում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի հիման վրայ ժողովրդավարական պետութիւն կառուցելու եւ տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացում ապահովելու նպատակով Արցախի իշխանութիւնների վարած քաղաքականութեան վերաբերեալ համապարփակ փաստաթուղթ:

Փաստաթղթի տեքստը հրապարակւել է ՄԱԿ-ի պաշտօնական կայքէջում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։