Հա

Քաղաքական

24/08/2019 - 08:50

Բողոքի ցոյցեր են տեղի ունեցել Բրազիլիայի դեսպանատների մօտ. պատճառը՝Ամազոնի անտառներում հրդեհներն են

Աշխարհի տարբեր քաղաքներում Բրազիլիայի դեսպանատների մօտ բողոքի ցոյցեր են տեղ ունեցել:

«alikonline.ir» - Աշխարհի տարբեր քաղաքներում Բրազիլիայի դեսպանատների մօտ բողոքի ցոյցեր են տեղ ունեցել. յայտնում է BBC-ն:

Ցոյցերի պատճառը՝  Ամազոնի անտառներում  ռեկորդային թւով հրդեհներն են: Ցուցարարները Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուից պահանջել են քայլեր ձեռնարկել Ամազոնի արեւադարձային անտառներում հրդեհները մարելու համար:

Նշենք, որ վերջին շաբաթւայ ընթացքում Ամազոն գէտի շրջանում 9500 հրդեհ է բռնկւել:

Ամազոնի խոնաւ արեւադարձային անտառն աշխարհում ամենամեծն է, եւ այն կենսական նշանակութիւն ունի տարբեր գազերի արտանետումների կլանման գործում: Այն նաեւ աշխարհում դանդաղեցնում է գլոբալ տաքացումը:

Հրդեհների թւի ռեկորդային աճի համար քննադատները մեղադրում են երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուին, որը, նրանց խօսքով՝ չի կանգնեցնում անտառահատումներն ու ֆերմերներին խրախուսում է ընդլայնել իրենց տարածքները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։